Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարածքների հանձնման չարագույժ ուղտը չոքել է Սերժ Սարգսյանի դռանը». Արա Պապյան

Սեպտեմբեր 13,2016 15:37

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի կանխատեսմամբ, առաջիկայում ԼՂ շփման գծում իրավիճակը կրկին կսրվի:

«Չեմ կարծում, որ լայնածավալ պատերազմ լինի, որովհետեւ այսօր քաղաքականությունը հետեւյալն է՝ հայկական կողմին ճնշելով՝ փորձել կորզել մեծ զիջումներ»,- «Տեսակետ» ակումբում այսօր ասաց Արա Պապյանը:

Նա անդրադարձավ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հարցազրույցին, որը վերաբերում էր տարածքների զիջմանը:

«Ես կասեի՝ ոչ թե տարածքների զիջում, այլ՝ հանձնում: 1994 թվականից Բիշկեքի համաձայնագրից հետո այդ սկզբունքն է գործել՝ տարածքներ ինչ-որ բանի դիմաց: Սկզբում՝ տարածքներ կարգավիճակի դիմաց, հետո՝ տարածքներ խաղաղության դիմաց: Վերջին քննարկումների ժամանակ դարձավ տարածքներ՝ միջանկյալ կարգավիճակի դիմաց:

Սա նորություն չէ, այն, ինչ ցանել ենք 1994-ին, զարգացրել մադրիդյան սկզբունքներով, հիմա ստանում ենք… հանուն խաղաղության արվող զիջումները կբերեն ոչ թե խաղաղություն, այլ սաստիկ պատերազմ: Մեր ընտրությունը վատի եւ ավելի վատի միջեւ է, իսկ վատը ներկա վիճակն է: Տարածքների զիջումը ավելի վատ վիճակի կբերի, որովհետեւ ԼՂ-ն դառնում է խոցելի, նրա բնակավայրերը հայտնվում են հրետակոծության տակ…

Իսկ քանի որ բանակցային գործընթացը շարունակվում է, այլընտրանք չունենք՝ տարածքների հանձնման չարագույժ ուղտը չոքել է Սերժ Սարգսյանի դռանը, բայց երբ 2008-Ին նա գալիս էր իշխանության, լավ գիտեր՝ ինչ է իրեն սպասվում»:

Իսկ ինչու են համանախագահները այժմ բարձրաձայնում տարածքների զիջման հարցը, այս հարցին պարոն Պապյանը պատասխանեց. «Որովհետեւ ՀՀ իշխանությունները ամենախոցելի վիճակում են, քան երբեւէ, առաջիկա ընտրություններին ավելի խոցելի վիճակում կհայտնվեն: Իսկ ինչ պետք է զիջեն իշխանությունը պահելու համար՝ Ղարաբաղը, որովհետեւ էլ ուրիշ բան չկա զիջելու, մեր միակ հաղթանակը, որ մինչեւ հիմա մնացել է Ղարաբաղն է»:

 

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Ուխտը չի չոքում, ուղտն է չոքում:

  2. Ցավոք,մեր իշխանավորների ազգադավ(բոլոր ասպարեզներում) քաղաքականության, վարվելակերպի,ազգի հանդեպ ամենավերջի վատ վերաբերմունքի արդյունքով,կարող է չոքել եւ ուղտը եւ ուխտը:Ի դեպ,ուխտը այսօր չէ,որ չոքել է…Ամեն բան դրժվեց…ՈՒԽՏԸ ԱՍԱԼԱՆ էր…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930