Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե տեսական չլինեն փոփոխությունները, կպարտվի ե՛ւ Կարեն Կարապետյանը ե՛ւ իշխող քաղաքական ուժը». Գառնիկ Իսագուլյան

Սեպտեմբեր 13,2016 15:19

«Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանի համոզմամբ, առաջիկա երեք ամսում կտեսնենք տեսանելի, լուրջ փոփոխություններ ու հաջողություններ, իսկ եթե փոփոխություններն ու հաջողությունները տեսանելի չեղան, կպարտվի ե՛ւ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, ե՛ւ իշխող կուսակցությունը՝ ընտրություններին ընդառաջ:

Ըստ նրա, համակարգային փոփոխությունների մասին Սերժ Սարգսյանը դեռ մեկ ամիս առաջ էր հայտարարել՝ խոսելով ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու մասին, հետո ավելի ուշ հայտարարել, որ այդ փոփոխությունները տեղի են ունենալու իշխանական բոլոր բնագավառներում:

«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, շատ կարեւոր է մի քանի իմաստով, նախ Հայաստանում սոցիալական վիճակը բավականին ծանր է, տնտեսական զարգացման ցուցանիշները բավարար չեն, յոթ ութ ամիս հետո ընտրություններ են լինելու, իսկ դրան ընդառաջ իշխող ուժի համար կարեւոր է տեսականորեն փոփոխություններ արձանագրել, այդ փոփոխությունները պետք է նպատակասլաց լինեն՝ ուղղված մեր պետության առջեւ ծառացած խնդիրների լուծմանը»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Ըստ նրա, եթե կարեւորագույն պոստերում լինեն պրոֆեսիոնալ կադրեր, ապա այս փոփոխությունները կզգաստացնեն համակարգում եղած մյուս պաշտոնատար անձանց եւ միաժամանակ դրական հետեւանքներ կունենան սոցիալտնտեսական կյանքում:

Ինչ կադրային ջարդ կլինի հարցին ի պատասխան, պարոն Իսագուլյանը զարմացավ. «Ինչ ասել է կադրային ջարդ, այն լարվածությունը, որ կա ժողովրդի մեջ, սոցիալական ու տնտեսական ծանր իրավիճակում փոփոխությունների գնալը արդարացված է ու տեղին չէ դա անվանել կադրային ջարդ:

Կադրային տեղափոխություններով խնդիրները չեն լուծվում, լուրջ անելիքներ կան»:

Հարցին, թե նորանշանակ վարչապետն արդյոք չի գործուղվե՞լ ՌԴ-ից՝ հաշվի առնելով իր ռուսամետ կողմնորոշումը, պարոն Իսագուլյանը պատասխանեց. «Որեւէ մեկը որեւէ մեկին որեւէ բան չի պարտադրում, վարչապետն իր կենսագրության մեծ մասն անցկացրել է Հայաստանում:

Եթե նրան ներկայացնում են որպես լավ մենեջեր, ապա այդ մարդը մեղավոր չէ, որ իր գործունեությունն առնչվել է ՌԴ հետ»:

 
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930