Լրահոս
Օրվա լրահոսը

Սաակաշվիլիի դեմ հայց է ներկայացվել Ուկրաինայի գլխավոր դատախազություն

Սեպտեմբեր 13,2016 13:47

Ուկրաինայի «Ժողովրդական ճակատի» և «Պյոտր Պորոշենկոյի բլոկի» պատգամավորները երկրի գլխավոր դատախազություն հայց են ներկայացրել Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ՝ նրան մեղադրելով կազմակերպված հանցավոր խմբավորում ստեղծելու և երկրին 6.5 մլրդ գրիվենի վնաս հասցնելու մեջ:

«Միխեիլ Սաակաշվիլին հիմնել է կազմակերպված հանցավոր խմբավորում՝ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի աշխատակիցների մասնակցությամբ: Ուստի շահերի բախումից խուսափելու համար մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել Գլխավոր դատախազություն»,- մեջբերում է «Ուկրաինսկիե նովոստի»-ն պատգամավոր Ալենսանդր Դրոզդիկի խոսքերը:

Հայցի հեղինակները Սաակաշվիլին մեղադրում են անօրինական տնտեսվարման, պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: Նրանց խոսքով՝ այդ գործողությունները ծանր հետևանքներ են ունեցել երկրի համար և հասցրել են ավելի քան 6,5 մլրդ գրիվենի նյութական վնաս:

Ինքը՝ Սաակաշվիլին, անհիմն է համարում այդ մեղադրանքները: Նրա կարծիքով՝ պատգամավորները ցանկանում են պարզապես իրեն հեռացնել պաշտոնից:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930