Լրահոս
Օրվա լրահոսը

Լողասեզոնին Սեւանա լճում փրկվածների կեսը եղել է ոչ սթափ վիճակում (Տեսանյութ)

Սեպտեմբեր 13,2016 13:36

2016թ. լողասեզոնի ընթացքում ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը ստացել է 36 ահազանգ: Գրանցվել է ջրահեղձության 2 դեպք` մարտին` լողասեզոնից առաջ, իսկ դրա ընթացքում` մեկ դեպք, երբ Սեւանա լճի չվերահսկվող տարածքում 16 տարեկան պատանի է խեղդվել, սակայն այդ ահազանգը ԱԻՆ-ը չի սպասարկել: Այս տվյալներն այսoր` սեպտեմբերի 13-ին, «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում ներկայացրեց ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը:

Նա տեղեկացրեց, որ 2013թ. ՀՀ-ում գրանցվել է ջրահեղձության 5, 2014թ.-ին` 4, 2015թ.-ին` 4, իսկ այս տարի` 2 դեպք, երբ ավտոմեքենաներն ընկել են Սեւանա լիճը: Լողասեզոնի ժամանակ փրկարարների ջանքերով Սեւանի լողափերի եւ հանգստյան գոտիների մոտ փրկվել է 21 քաղաքացի: Ի դեպ, Արմեն Ճզմաչյանը տեղեկացրեց, որ փրկվածների ավելի քան կեսը եղել է ոչ սթափ վիճակում:

«Ջոկատը հունիսի մեկից ուժեղացված ռեժիմով է աշխատել` հանրային երեք լողափում եւ հանգստյան գոտիներում: Մեր բոլոր հենակետերը համալրված են տեխնիկայով եւ դիտարկման աշտարակներով: Շուտով կունենանք արագընթաց մոտորանավակ, որի միջոցով ավելի արագ եւ ապահով կարձագանքենք յուրաքանչյուր դեպքի` Սեւանա լճի ցանկացած հատվածում եւ ցանկացած եղանակային պայմաններում: Ջոկատի ծառայողները պարբերաբար վերապատրաստվում են»,-նշեց Արմեն Ճզմաչյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930