Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական նոր օրենսգրքի համար անհրաժեշտ 9 մլն դոլարը գտնվել է (Տեսանյութ)

Սեպտեմբեր 13,2016 13:27

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր ԱԺ նիստի սկզբում հայտարարեց, որ հենց նոր մի տեղեկություն է ստացել, որը կարող է օրակարգային դարձնել շատ կարեւոր մի հարց: Խոսքն Ընտրական նոր օրենսգրքի մասին է: Նա տեղեկացրեց, որ ընտրությունների օրինականության վերահսկման մեխանիզմների հաստատման վերաբերյալ համաձայնագրի նախաստորագրում է եղել, որից հետո հանդիպել են դոնորների հետ. «Կարող եմ ասել, որ այդ համաձայնագրի սպասարկման համար անհրաժեշտ 9 մլն դոլարն ամբողջությամբ կա: Միակ բանը, որ սպասում էինք, քաղհասարակության արձագանքն է»:

Նա կարդաց քաղհասարակության հայտարարությունը, որում հավանության են արժանացրել ձեռք բերված համաձայնությունը:

Լեւոն Զուրաբյանն առաջարկեց ինչքան հնարավոր է արագ նախաձեռնել համաձայնագրի վերջնական ստորագրման արարողությունը եւ քննարկել Ընտրական օրենսգիրքը:

Գալուստ Սահակյանը համաձայնեց. «Իրոք, դա այնպիսի օրենք է, որը պետք է մենք ավելի շտապ օրինականացնենք, եւ կգնանք դրան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930