«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ անդրադարձավ տարածքների կորստին, որ շուրջ 800 հա այս պահին գտնվում է Ադրբեջանի կողմից բռնազավթման ներքո. «Ե՞րբ եք պատրաստվում հատուկ նիստ հրավիրել, որպեսզի պատասխանատուներին կանչենք պատասխանատվության, որովհետեւ մի զգալի մաս մեր հայրենի հողից գտնվում է բռնազավթման մեջ Թուրքիայի կողմից, սա էլ՝ Ադրբեջանի, որը տեղի ունեցավ մեր իշխանությունների անպատասխանատու վարքագծի հետեւանքով: Մենք իրենց պետք է կանչենք պատասխանատվության, որ կանխենք ապագա այսպիսի իրավիճակների հանգեցումը»:
Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Անհրաժեշտ է թուղթ գրել, տեսնենք էդ ի՞նչ պիտի լուծի ԱԺ նիստը»:
Զարուհի Փոստանջյանն էլ հակադարձեց. «Սրանք լրջագույն հարցեր են, եւ երբ դրանց չի անդրադառնում ԱԺ-ն, սա նշանակում է, որ այս ԱԺ-ն է ինչ-որ թղթի վրա գրված մի անուն, որը բացարձակապես չի գործում եւ չի կարողանում քաղաքական գնահատականներ տալ, իրականացնել իրեն վերապահված գործառույթներն անել»:
Ըստ Փոստանջյանի, պետք է լուծարեն ԱԺ-ն. «Ամեն ինչ, ինչ յուրացրել եք, հափշտակած բոլոր միջոցները մենք ձեզանից պետք է հետ վերադարձնենք: Հաջորդ փուլը լինելու է ոչ թե ՊՊԾ գնդի գրավումը, այլ՝ ԱԺ-ի եւ Բաղրամյան 26-ի գրավումը»:
Կարդացեք նաև
Զարուհի Փոստանջյանը ԱԺ մեկնարկին, երբ հնչել էր օրհներգը, ուշադիր հետեւել էր պատգամավորների դեմքերին. «Նայում էի ձեր բոլորի դեմքերին, ոմանք երգում էին, ոմանք անտարբեր էին, ոմանք՝ բարձր տրամադրություն ունեին, ասես ոչ մի բան տեղի չի ունեցել մեր երկրում»:
Ըստ Փոստանջյանի , մեր երկրում ցավալի դեպքեր են եղել եւ ցավալի է, որ որեւէ մեկը չի ցանկանում դրան անդրադառնա, ոչ էլ ցանկություն կա ինչ-որ բան երկրում փոխելու:
Ըստ Փոստանջյանի, երկրում այդ ցնցումները թակելու են նաեւ պաշտոնյաների դուռը եւ նրանց տներում էլ են ցնցումներ լինելու: Անդրադառնալով պաշտոնանկություններին՝ նա ասաց, որ ձեր հրաժարականն էլ է գալու եւ հորդորեց այնպիսի քայլեր անել, որ պաշտոնավարությունից հետո լավ օրի լինեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
https://www.youtube.com/watch?v=qXKDxre0JSQ