Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը Գալուստ Սահակյանին հորդորեց ԱԱԾ-ից պարզաբանում պահանջել՝ կոպիտ խախտման համար

Սեպտեմբեր 13,2016 13:04

Այսօր ԱԺ նիստի սկզբում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արդարադատության նախարարությունը եւ մասնավորապես քրեակատարողական վարչությունը կոպտորեն խախտում է ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին 48-րդ հոդվածը եւ հնարավորություն չի տալիս տեսակցել մի շարք անձանց հետ պատգամավորներին: Խոսքը «Սասնա ծռերի» մասին է: Օրենքը հստակ սահմանում է, բայց այս ապօրինությունը ԱԺ պատգամավորների նկատմամբ այս էլ որերորդ անգամ տեղի է ունենում: Ավելի կոպիտ խախտման է գնացել ԱԱԾ-ն, որը ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու վայր պատգամավորի մուտքի եւ ելքի իրավունքը խոչընդոտել է: Նա հորդորեց այս հարցը պահել ուշադրության կենտրոնում եւ համապատասխան պարզաբանում պահանջել ԱՆ-ից եւ ԱԱԾ-ից:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ դուք կարող եք ավելի հանգամանորեն ներկայացնել, թե ում եք ցանկացել դիտել: Որևէ բան չեմ տեսնում, որ մենք կարող ենք միջամտել՝ խնդիրը լուծելու համար»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930