Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Համաներումը պետք է լինի լայնածավալ»

Սեպտեմբեր 13,2016 13:00

«ԱԺ պատգամավորները պետք է, որ ինչ-որ ձեւով արձագանքեն այս ամենին, քանի որ ամռանը նույնիսկ խորհրդարանն արտահերթ նիստ չգումարեց եւ անդրադարձ չկատարեց ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին եւ քաղաքական ճգնաժամին»,- խորհրդարանի շենքի մոտ կազմակերպված ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Պատգամավորը մասնակցում էր «Սասնո ծռեր» զինված խմբավորման հարազատների կազմակերպած ցույցին: Նրանք պահանջում են, որ բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակվեն:

Արդեն տեւական ժամանակ խոսակցություններ են պտտվում, որ անկախության 25-ամյակի առիթով համաներում է նախատեսվում: Այդ պարագայում, ենթադրվում է, որ նաեւ «Սասնա ծռերի» անդամներից ոմանք կհայտնվեն ազատության մեջ: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում համապատասխան նախագիծ դեռ չի շրջանառվում: «Եթե իմ պատկերացումներին անդրադառնանք, այն պետք է լինի լայնածավալ, որովհետեւ մեր բանտերը լցված են հանիրավի բանտարկյալներով: Եվ իհարկե, համաներում պետք է կիրառվի քաղաքական պատճառներով բանտում գտնվողների նկատմամբ`եւ Շանթի ու իր ընկերների, եւ «Սասնա ծռերի», Վոլոդյա Ավետիսյանի, Գեւորգ Սաֆարյանի: Բոլորի: Բավ է, որ բանտախցերում քաղաքական հայացքներով քաղաքացիներ ունենանք»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ իշխանության շահից է բխում համաներման կիրառումը, քանի որ նման ակտեր, պատգամավորի համոզմամբ, կիրառվում են բռնակալական երկրներում`ճգնաժամերը մեղմելու համար: Պատգամավորն այդքան էլ կողմ չէ համաներմամբ «Սասնա ծռերի» անդամներին ազատ արձակելու տարբերակին, քանի որ նրանք չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը եւ համաներման պարտադիր կիրառումը ևս կարող են բողոքարկել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    միակ զարմանալի երեւոյթը այն է թէ Տիկին Զարուհի Փոստանջյանը, ցարդ, երբեք չէ ձերբակալված

    կամ բացառիկ պաշտպաններ ունի, արտաքին գետնի վրայ,
    կամ ել, նվազագոյնը ասելու համար՝ իշխանութեան «գործին կու գա» անոր խօսքերն ու վարքագիծը

    (ամեն դէպքում, «panem et circenses» հնագոյն դաւանանքի հիման վրայ, իր սովորական խստության կապակցությամբ՝ հատկապէս այս բացառութեամբ, գոնէ “circenses”-ը ապահովում է վարչակարքը… միայն եթէ panem-ի խնդիրն ալ լուծէ, հիմնական խնդիր չի մնալու, ժողովուրդին համար…)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930