Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Շատ ցցուն հայտարարություն էր». Գալուստ Սահակյանը՝ Տիգրան Ուրիխանյանին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 13,2016 12:53

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ 10-րդ նստաշրջանի մեկնարկն է, եւ պատգամավորները հարցեր ուղղեցին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հիշեցրեց «Սասնա ծռերի» դեպքը եւ այն, որ ընդդիմադիր պատգամավորները ստորագրել էին արտահերթ նիստ հրավիրելու՝ հուլիսին տեղի ունեցած հայտնի դեպերի հետ կապված. «Ես ակնկալում եմ, որ հիմա օրակարգում մի կետ կմտցնենք եւ քննարկում կիրականացնենք»: Ըստ Ուրիխանյանի, ԱԺ-ն պետք է արձագանքի ցուցարարների նկատմամբ իրականացված բռնություններին եւ պատասխանատվության կանչի իշխանության ներկայացուցիչներին՝ անգործության եւ այլ իրավախախտումների համար:

Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Շատ ցցուն հայտարարություն էր: Մենք ինքներս էլ ենք շահագրգռված, որ ամեն ինչ ճիշտ ճանապարհով լուծվի: ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին պիտի ասեմ, որ քրեական գործ է հարուցվել եւ հակասահմանադրական է, որ հենց սկզբից ԱԺ-ն որոշում կայացնի: Մեր ամբողջ հասարակությունը ուշի-ուշով հետեւում է այդ գործընթացի ավարտին»:

Տիգրան Ուրիխանյանն արձագանքեց. «Ասում եք՝ ցնցող հայտարարություն էր: Ցնցողը գիտե՞ք որն էր, որ ամռանը արտասահմանից զանգեր էի ստանում, մարդիկ ասում էին՝ ձեր երկրում ի՞նչ է կատարվում, ժողովուրդը արդեն դիմել է ծայրահեղ քայլի, իշխանություններն էլ արձագանքում էին բացարձակապես անհամարժեք, քաղաքացիական պատերա՞զմ է սկսում: Այ սա է ցնցողը: Ծայրահեղն այն է, որ զոհվեցին մարդիկ, մարդիկ արդեն անբացատրելի միջոցների են դիմում: Բա մենք չանդրադառնա՞նք դրան, մարդիկ ծեծվեցին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930