Հայաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին հնարավորություն է տրվում մասնակցելու սեպտեմբերի 18-ին կայանալիք Պետական Դումայի ընտրություններին: Այս մասին այսօր` սեպտեմբերի 13-ին, «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողներին հայտնեց ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Օլեգ Շապովալովը: Նա տեղեկացրեց, որ Հայաստանում կգործի 2 ընտրատեղամաս` ՌԴ դեսպանատանը եւ Գյումրիում` ՌԴ հյուպատոսարանի շենքում` ժամը 08:00-20:00-ն:
«Դեսպանատան աշխատանքն այս ուղղությամբ առաջնահերթ տեխնիկական աշխատանքների կազմակերպումն է: Երկրորդ հերթին, մենք տեղեկացնում ենք ՀՀ-ում գտնվող ՌԴ քաղաքացիներին, թե ինչ հնարավորություններ եւ իրավունքներ ունեն եւ ինչպես կարող են դրանք իրացնել»,-ասաց Օլեգ Շապովալովը:
Երեւանում կրթության եւ գիտության ռուսական կենտրոնի ղեկավար Մարկ Կալինինի փոխանցմամբ` կենտրոնում բացվել է «ընտրողի անկյուն», որը գործում է 09:00-19:00-ն: ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժնի ղեկավար, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Պյոտր Շյուկինն էլ հավելեց, որ դեսպանատան կայքից կարելի է տեղեկանալ թեկնածուների գործունեությանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ