Լրահոս
Օրվա լրահոսը

Այդպես էլ, սակայն, չպարզվեց, թե կոնկրետ ինչու է փոխվում վարչապետը. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 13,2016 12:24

Հայաստանում օրերի ընթացքում տեղի ունեցավ վարչապետի փոփոխություն եւ նոր վարչապետի նշանակում։ Այդպես էլ, սակայն, չպարզվեց, թե կոնկրետ ինչու է փոխվում վարչապետը։ Ամբողջ դաշտը լցված է ամպագոռգոռ հայտարարություններով նոր փոփոխությունների անհրաժեշտության ու հրատապության մասին, մինչդեռ բաց է մնում մի կարեւորագույն հարցի պատասխան՝ արդյոք Հովիկ Աբրահամյանը տապալվել է իր ձեռնարկումներում, եւ ժամանակին նրան նշանակողն ու թիկունք կանգնած կուսակցությունը լուրջ բացթողո՞ւմ են ունեցել։

Մինչդեռ աշխարհում վարչապետի կամ բարձր պաշտոնյայի հրաժարականը հիմնականում լինում է հիմնավոր՝ հասարակությունից ոչինչ չթաքցնելու ճանապարհով։

Ըստ էության, դատելով Հովիկ Աբրահամյանի հրաժարականի տեքստից՝ կարող ենք ենթադրել, որ նախկին վարչապետը բավականին գոհ է եղել իր գործունեությունից։

Ձեռքբերումների մասին նրա շարունակական թվարկումները եւ դրան զուգահեռ բացթողումների մասին որեւէ կոնկրետության բացակայությունը հուշում են, որ Աբրահամյանի հրաժարականը այնքան էլ կամովին չէր։

Ի վերջո, դեռ նախորդ տարի էր Հովիկ Աբրահամյանը խոսում սահմանադրական փոփոխություններից հետո վարչապետի պաշտոնը պահպանելու մասին։ Ավելին՝ Սերժ Սարգսյանը ուղղակիորեն հասկացրեց, որ Հովիկ Աբրահամյանն այդ պաշտոնում առավելագույնն է արել։ Եթե տնտեսության նման անմխիթար իրավիճակը Աբրահամյանի առավելագույնն էր, ապա Սերժ Սարգսյանն ու նրա կուսակցությունը գոնե պետք է հրապարակավ ընդունեին, որ սխալվել են վարչապետի հարցում։

Սակայն Սարգսյանը շնորհակալությունների տարափի տակ չի պատասխանում այն գերագույն հարցին, թե ինչո՞ւմ է ձախողվել Աբրահամյանի կառավարությունը։ Նոր փոփոխությունների խոստում տալով եւ միաժամանակ որեւէ սխալից չխոսելով՝ Սերժ Սարգսյանն ամենեւին էլ համոզիչ չէ:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930