Իրավապահներին «հանձնված» եւ ծեծի ենթարկված «Սասնա ծռեր» խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանի եւ Արամ Հակոբյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննությունները միտումնավոր ուշ են նշանակվել, որպեսզի ապացույցներ հնարավոր չլինի ձեռք բերել։ Այս մասին երեկ ասաց նրանց պաշտպան Լուսինե Հակոբյանը։
Հուլիսի 27-ին Գագիկ Եղիազարյանը եւ Արամ Հակոբյանը, պաշտպանի պնդմամբ, ձերբակալվելիս ծեծի են ենթարկվել իրավապահների կողմից, ծեծի ենթարկողները եղել են 7-8 հոգի՝ դիմակավորված։ Առկա են մարմնական վնասվածքներ, մասնավորապես՝ Արամ Հակոբյանը դեմքի, մեջքի, գոտկատեղի շրջանում, հավանական է նաեւ՝ քթի կոտրվածք։ Գագիկ Եղիազարյանը վնասվածքներ է ստացել պարանոցի շրջանում։ Նրանք, սակայն, Լուսինե Հակոբյանի խոսքով՝ ուշացած եւ կիսատ փորձաքննությունների են ենթարկվել։
Ըստ Հակոբյանի, իր պաշտպանյալները փորձաքննության են ենթարկվել այն ժամանակ, երբ ծեծի հետեւանքով ստացած նրանց վնասվածքները գրեթե լավացած են եղել։
Մասնավորապես Գագիկ Եղիազարյանը դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել երկու շաբաթ առաջ։ «Չգիտեմ էլ ինչ եզրակացություն է տալու դատաբժիշկը»,- ասաց Լուսինե Հակոբյանը։ «Ինչ վերաբերում է Արամ Հակոբյանին, ապա նրան օգոստոսի 1-ին դատաբժիշկ էր այցելել, զննել էր, վնասվածքները արձանագրել եւ ուղեգրեր էր տվել, որպեսզի իմ պաշտպանյալը անցնի ողնաշարի, քթի ռենտգեն հետազոտություններ, եւ քանի որ այդ պահին գլխացավ ուներ՝ նաեւ նյարդաբանական հետազոտություն։ Բայց այդ հետազոտությունները չեն ապահովվել եւ չեն անցկացվել։ Իրեն այցելած դատաբժիշկը ուղեգրեր էր տվել, որպեսզի հիվանդանոցային պայմաններում կազմակերպեն դրանք, բայց փաստորեն չեն արել»,- մանրամասնեց պաշտպանը
Կարդացեք նաև
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում