Գյումրիում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել Բալասանյանի գովազդային պաստառներից մեկը, որի համաձայն՝ իր պաշտոնավարման տարիներին սկսել են ժամանակին վճարել աշխատավարձերը։ Փաստորեն, 21-րդ դարում ժամանակին վճարված աշխատավարձն արդեն նախընտրական առավելություն է, ինչն էլ ներկայացնում են այս իշխանությունները։
Վերջապես, Սամվել Բալասանյանն իր նախընտրական գովազդում արդեն սկսել է զբաղվել «պլագիատով». նա կրկնում է ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի ծրագրերը։ Բանն այն է, որ քարոզարշավի առաջին օրը Գյումրի էր ժամանել ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, որ ներկայացրեց Գյումրիի ՏԻՄ ընտրություններում իրենց կուսակցության նախընտրական ծրագիրը։ Վերջինիս դրույթներից էին Գյումրին Հումորի եւ Գյումրին սպորտային մայրաքաղաք դարձնելու նախագծերը։ Դրանից մեկ-երկու օր անց նույն գաղափարներն իր գովազդային հոլովակում կրկնել էր Բալասանյանը։
Կարճ ասած, իշխանությունները Գյումրիում սխալը սխալի հետեւից են անում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։
Նարեկ ՏՈՆՈՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում