Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշես Գեղամյան. Ամենակարեւորը, որ նրան այդ պաշտոնում տեսնում է մեր երկրի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 13,2016 12:01

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյան

– Պարոն Գեղամյան, ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականին, եւ արդյո՞ք Կարեն Կարապետյանին տեսնում եք վարչապետի պաշտոնում։

– Ամենակարեւորը, որ նրան այդ պաշտոնում տեսնում է մեր երկրի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը։ Ինչու եմ ես դրանով սկսում խոսքս, որովհետեւ այն ինֆորմացիան, որին տիրապետում է երկրի նախագահը, մենք, ոչ ոք նման ծավալով չենք տիրապետում՝ լինի դա ներքաղաքական, ներտնտեսական եւ արտաքին քաղաքական։

Ուստի եթե այդ ամենը համադրելով՝ նպատակահարմար է գտել Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակել, . եւ ավելին՝ նրա հետ հույսեր են կապում, ապա, բնականաբար, մեզնից կախված ամեն ինչ պետք է անենք, որպեսզի Կարեն Կարապետյանն իր կողմից ձեւավորող կառավարությունը հասցնի մեծ հաջողությունների, եւ, ինչպես ասաց, Սերժ Ազատիչը, որ նա դրական, զարգացման փոփոխությունների խորհրդանիշ դառնա։

– Ձեր կարծիքով՝ Հանրապետական կուսակցությունում կամ Հայաստանի Հանրապետությունում չկա՞ր այնպիսի քաղաքական գործիչ, ով կարող էր ստանձնել վարչապետի պաշտոնը։

– Բարեբախտաբար, այսօր Հանրապետական կուսակցությունը իր դաշնակից կուսակցությունների հետ ունի այնպիսի կադրային ներուժ, որն ի զորու է, այո՛, մեր երկրի վիճակը զարգացման հուն տեղափոխելու համար, ուրույն, գործնական հզոր քայլեր անել, բայց մենք ունենք վարչապետի մեկ պաշտոն, այդ պաշտոնը նպատակահարմար գտանք վստահել Կարեն Կարապետյանին։ Այստեղ խնդիրներն են կարեւոր, որոնք դրվել եւ ձեւակերպվել են նոր կառավարության առաջ։ Եթե երկիրդ սիրում ես, ուրեմն առաջին դերակատարին, որը ստանձնում է այս բեռն ու պատասխանատվությունը, դու պարտավոր ես սատարել:

 

Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930