Այս պահին Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի վրա գտնվող մուտքի մոտ հազիվ մեկ տասնյակի հասնող ցուցարարները փորձում են գրավել խորհրդարան մուտք գործող պատգամավորների ուշադրությունը:
Հիշեցնենք, այսօր մեկնարկում է ԱԺ 5-րդ գումարման հերթական աշնանային նստաշրջանը: Խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարները «Սասնա ծռեր» զինված խմբավորման համակիրներն են: Նրանք պահանջում են պատգամավորներից ազատ արձակել քաղբանտարկյալներին:
Կարդացեք նաև
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին նույնիսկ մի պաստառ է բերել հետեւյալ մակագրությամբ՝ «Կորչի ՀՀԿ-ն իր համակիր ընդդիմադիրներով» եւ «Ամոթ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներին»: Պատգամավորները հերթով գալիս եւ անտարբեր մուտք են գործում խորհրդարանի շենք:
Այլ մանրամասներն՝ քիչ ուշ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ