Լրահոս
Օրվա լրահոսը

Սուջուխ, բաստուրմա, երշիկ մատակարարվել է բանակին՝ ամանորյա գիշերվա համար. «Հրապարակ»

Սեպտեմբեր 13,2016 11:28

«Էլիտ պրոդ», «Էլիտ կապիտալ», նաեւ ղարաբաղյան ծագում ունեցող «Ավանգարդ» ՍՊԸ-ները տարիներ շարունակ բանակի մատակարարումներով են զբաղվել՝ մշտապես հաղթելով բոլոր մրցույթները։ Այս կազմակերպությունները պարբերաբար հայտնվել են հակակոռուպցիոն պայքար վարող ՀԿ-ների հաշվետվություններում, մամուլի հրապարակումներում։ «Ավանգարդ» ՍՊԸ-ն, օրինակ, ամենաբազմազան ապրանքներ է մատակարարել՝ հագուստից ու շինանյութից մինչեւ օճառ։ «Էլիտ պրոդի» վերաբերյալ «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» վերլուծաբաններն անցյալ տարի արձանագրել են, որ այն 2015 թվականին մեկ անձի հիմքով ՊՆ-ի հետ 48 մլն դրամի պայմանագիր է կնքել։

Այս եւ «Էլիտ կապիտալ» ՍՊԸ-ները կապում են նախկին զինդատախազ Գեւորգ Կոստանյանի եւ նրա ազգականների հետ։ Նաեւ լուրեր կան, որ Կոստանյանի ընկերն է «էլիտների» «կապավորն» իշխանության վերին օղակների հետ։ Սակայն ինչ-որ պահից Կոստանյանը դադարել է «կռիշ» կանգնել ՊՆ մատակարարներին եւ անգամ մաքսայինի հետ նրանց խնդիրների լուծմանը չի միջամտել։ «Էլիտ պրոդի» մեքենաները մի քանի ամիս կանգնած են մնացել մաքսակետում։ Երեկ մեզ հաջողվեց զրուցել «Էլիտ պրոդ» կազմակերպության հիմնադիր Արման Գալստյանի հետ եւ մեկնաբանություն ստանալ մեզ հետաքրքրող լուրերի վերաբերյալ:

– Վերջերս թերթերից մեկը գրեց, որ «Էլիտ պրոդը», ըստ փաստաթղթերի, սուջուխ, բաստուրմա, երշիկ է մատակարարել բանակին, Եվ որ մեր զինվորներն ամեն օր նման արտադրանք են ուտում։

– Մեր արտադրանքի գնից 50 տոկոսով էժան բաստուրմա, սուջուխ՝ կտրտած, տարել-տվել եմ ամանորյա գիշերվա համար։ Ուղղակի ես չգիտեմ, թե ուր կարող է հասնել ցինիզմը։ Ես ի՞նչ կապ ունեմ, աշխատող տղա, ինչո՞ւ եք ինձ բերում՝ մարդկանց հետ կապում։

– Ստացվում է, որ մի բան էլ ձեր կողմի՞ց եք նվիրել ծառայողներին։

– Ուրեմն, ապրիլյան պատերազմը որ սկսվեց, անմիջապես մոտ 18 մլն դրամի սննդամթերք նվիրեցինք ու, դրանից բացի, ամեն տարի նվիրատվություն ենք կատարում։ Ո՞ր մատակարարն է մեր չափ նվիրատվություն կատարել։ Եթե գտնեք նման մատակարար, ես ներողություն կխնդրեմ։

– Ճի՞շտ է, որ վերջերս մաքսայինի հետ խնդիրներ եք ունեցել, Գեւորգ Կոստանյանին եք դիմել, բայց նա չի օգնել։

– Ես երբեւէ որեւէ պաշտոնյայից, ներառյալ Գեւորգ Կոստանյանը, օգնություն չեմ ստացել։ Մեր հիմնադրած ցեխն է, աշխատում ենք, մենք ի՞նչ կապ ունենք կեղտոտ խաղերի մեջ։

 

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930