Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիժկովը՝ Եռաբլուրում

Սեպտեմբեր 13,2016 10:50

Երեկ մեռելոց էր, եւ Եռաբլուր այցելողներին անակնկալ էր սպասվում: Եռաբլուրի պանթեոն տանող ամբողջ ճանապարհին տեղադրվել են մեր Ազգային հերոսների մասին ցուցատախտակները: Ուշագրավ է, որ առաջին հայացքից շատերի համար զարմանալի էր՝ ինչո՞ւ է Եռաբլուրի անմիջապես մուտքի մոտ տեղադրվել ՀՀ-ՌԴ ռազմավարական հարաբերությունների ջատագով, ռուս պետական գործիչ Նիկոլայ Ռիժկովի ցուցատախտակը, իսկ Մոնթեի, Թաթուլ Կրպեյանի, բանակաշինության գործում իր մեծ ավանդն ունեցող սպարապետ Վազգեն Սարգսյանի ցուցատախտակները՝ Եռաբլուրի մուտքից անհամեմատ ավելի հեռու:

erablur_rijkov-2

Ակնհայտ է, որ փորձել են Ազգային հերոսների նկարներն ըստ կոչումը ստանալու տարեթվերի տեղադրել: Վերջինն այդ կոչմանն արժանացել է Ռիժկովը՝ 2008-ին, 2004-ին՝ Շառլ Ազնավուրն ու Քըրք Քըրքորյանը, 1999-ին՝ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը, եւ այսպես շարունակ: Բայց անհասկանալի է տրամաբանությունը՝ ինչո՞ւ սկսել Ռիժկովից, երբ նա վերջինն է: Առաջինն Ազգային հերոսի բարձր կոչմանն արժանացել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը, հետո՝ Վիկտոր Համբարձումյանը: Ի վերջո՝ Ռիժկովից հետո էլ Ազգային հերոսներ չե՞ն լինելու:

 

Լուսանկարները՝ Հ. ՋԵԲԵՋՅԱՆԻ

«Առավոտ»

13.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել