«Ռոսռեեստր»-ի նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանը իր հարսանիքի նախօրեին փախել է տնային կալանքից: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ»-ը:
Ավագյանը մեղադրվում է մաքսերի չվճարման մեջ: Նախնական տվյալներով՝ նա կազմակերպել է հանցավոր խումբ, որը շինանյութի անվան տակ երկիր է մտցրել հագուստ և էլեկտրոնիկա՝ ավելի քան 800 միլիոն ռուբլի ընդհանուր արժեքով:
Նախկին պաշտոնյան կալանքի տակ էր պահվում Սանկտ Պետերբուրգում: Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ավագյանին հաջողվել է փախուստի դիմել, քանի որ նրա նրա թևին ամրացված տեղափոխությունը հսկող էլեկտրոնային շղթա չի եղել:
Ավագյանի ամուսնության գրանցումը նշանակված է սեպտեմբերի 12-ին:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ