Լրահոս
Օրվա լրահոսը

Հայուհիների թիմերը եզրափակչում կհանդիպեն միմյանց հետ

Սեպտեմբեր 13,2016 10:39

Ադրբեջանում այսօր ավարտվում է շախմատի տղամարդկանց եւ կանանց Համաշխարհային 42-րդ օլիմպիադան:

Հասկանալի պատճառներով, հարեւան հանրապետություն մեկնել հրաժարվել են ինչպես Համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող Հայաստանի տղամարդկանց, այնպես էլ կանանց հավաքականները: Նույն՝ անվտանգության նկատառումներով հարեւան հանրապետություն չեն մեկնել նաեւ այլ երկրների դրոշի ներքո հանդես եկող մեր բազմաթիվ հայրենակիցներ: Օրինակ՝ ԱՄՆ հավաքականի թեկնածուներ Սամուել Սեւյանը, Վարուժան Հակոբյանը, Տաթեւ Աբրահամյանը:

chess-2

Սակայն Համաշխարհային օլիմպիադային հայ շախմատիստներ, այնուամենայնիվ, մասնակցում են: Նիդերլանդների կանանց հավաքականի կազմում է Աննա-Մայա Ղազարյանը, իսկ Ուզբեկստանի ընտրանում է Իրինա Գեւորգյանը:
Հայ երկու շախմատիստուհիներն էլ ընդհանուր առմամբ հաջող են հանդես եկել եւ լուրջ ներդրում են ունեցել իրենց թիմերի ձեռք բերած հաջողություններում: Այսօր կայանալիք վերջին տուրից առաջ, որում, ի դեպ, միմյանց հետ հանդիպելու են Նիդերլանդները եւ Ուզբեկստանը, Աննա-Մայա Ղազարյանի երկիրը թիմային 14,0 միավորով 140 երկրների մրցապայքարում ընթանում է 12-րդ հորիզոնականում, իսկ Ուզբեկստանը, որի կազմում է Իրինա Ղազարյանը, 31-րդն է:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

13.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930