Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս Արցախը միացնել Մայր Հայաստանին

Սեպտեմբեր 13,2016 10:23

Ո՞վ թմբիրից մեզ հանեց, և ի՞նչը մեր ազգի պայծառ գլուխներին ստիպեց նահանջել Արցախի ինքնորոշման սկզբունքից ու կրկին վերադառնալ Մայր Հայաստանի հետ նրա վերամիավորման գաղափարին:

«Ով»-ը գիտենք՝ «Սասնա ծռեր»-ը, «ինչ»-ն էլ գիտենք՝ ռուսական բռնապետության ածանցյալ ՊՊԾ գունդը գրավելու և քաղաքական ակցիայի տեսքով ետ հանձնելու փայլուն օպերացիան:

Եթե հիշենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի («եթե ուզում եք, գնացեք գրավված բարձունքը ետ վերադարձրեք») հայտարարությանը հաջորդած ժիրայր Սեֆիլյանի գործողությունը (մի քանի օրում հազարից ավելի ռազմիկ հավաքելը), ապա կհամոզվենք, որ ի զորու ենք ցանկացած բարձունք ետ բերել և գործել ի շահ մեր երկրի:

Մարդ, որը տասնհինգ տարեկանում զենքը ձեռքին պաշտպանել է Բեյրութի հայկական թաղամասերը, տեսել Միջերկրականի վրա բարձրացող ու հասարակածին փարվող արևը, Արցախը Հայաստանի մաս կազմելու զգացողություն ունենալու համար ռուսից թույլտվություն ստանալու կարիք ամենևին չունի:

Դրա կարիքը մե՛նք ունենք` ռուսական գաղութում ծնված ու չարությամբ ներծծված հայաստանաբնակներս…

Ինչպե՞ս ԼՂՀ-ն միացնել ՀՀ-ին, խնդիրը դիտարկել ապագաղութացմա՞ն, թե՞մեկ այլ համատեքստում:

Հարցը պարզ պատասխան ունի. քանի դեռ մեր ինքնագիտակցության մեջ ԼՂՀ-ն չենք միացրել Հայաստանին, ցանկացած դեգերում մեզ համար լինելու է կործանարար:

Ուստի ոչ թե ԼՂՀ, այլ՝ Արցախ, ոչ թե հանրապետություն, այլ՝ Հայաստանի մարզ, ոչ թե նախագահ, այլ՝ մարզպետ…

Մարդու հոգին մանկիկ է, նա փաստաթուղթ չի ճանաչում, ամենը հասկանում է բառացի, կասենք Արցախ, կժպտա ու կասի՝ իմ հայրենիք, կասենք Ղարաբաղ՝ կխոժոռվի ու ինքն իրեն հարց կտա, արդյոք դա իմ հո՞ղն է…

Երբ կասկածը հոգումդ է ու ասածիդ չես հավատում (կամ հավատում ես), դիմացինը դա զգում է, քանզի միտքը լուռ մնալու դեպքում անգամ փոխանցվելու հատկություն ունի:

Ի վերջո, ստանում ես այն, ինչի մասին մտածում ես, հայտնվում այնտեղ, որտեղ մտքերդ են:

Եթե ասածս ոչ էական կհամարեք, կշարունակեք ասել ԼՂՀ, ապա Արցախում կծնվեն՝ յուրիկներ, առկաձիներ, անիչկաներ, սվետաներ… Արցախն էլ կմնա ԼՂՀ, եթե կասեք Արցախ, ապա Արցախում կծնվեն արմեններ, արաներ, աստղիկներ, շուշաններ… Արցախն էլ կվերամիավորվի:

Մեր մանկիկ հոգին իր ազգային պատկանելությունն էլ փաստաթղթով չի ճանաչում, անկախ նրա «զորեղության» աստիճանից, կլինի դա մոսկովյան գրանցում, թե Գերմանիայի քաղաքացիություն, նա իր ազգությունը նույնացնում է լեզվամտածողության հետ:

Եթե մեր զինված ուժերի շտաբի պետ Խաչատուռովը լիներ պարզապես Խաչատրյան, ապա Ապրիլյան պատերազմի առաջին գիշերը չէր գնա բիլիարդ խաղալու…

Ինձ ոչ հավատացեք և ոչ էլ հասկացեք: Պարզապես` փորձեք…

 

Վահագն ԿՈԶՄՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մաշա says:

    Հուզախառն,թող թույլ տրվի ասել՝ նույնիսկ հիստերիկ և իրականությունից հեռու մի հոդված: Կներեք, իսկ Դուք, հեղինակ, ինչ իրավունքով եք ինձ՝ ԼՂՀ քաղաքացուս վիրավորում: Ես ինքս կորոշեմ, թե ինչպես կանվանեմ իմ պետությունն, իմ երեխաներին ու ինչպես կապրեմ: Ռուսական գաղութացման թեման հանգիստ թողեք և վերլուծեք Ուորլիքի ասածները: Կամ Պուշկին կարդացեք: Ինչքան կարելի է չարաշահել ԼՂՀ թեման? Անելիք էլ չունեք?

    • Տիգրան says:

      Մաշա, ապրի հանգիստ քո ԼՂՀ-ում, ու մի՛ օգտագործի ո՛չ մեր զինուժը, ո՛չ մեր դրամական միջոցները, ո՛չ մեր ճանապարհները, ո՛չ մեր կապի միջոցները ու վերջապես ո՛չ էլ մեր լեզուն ու տառերը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930