Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սամվել Բեգլարյան. «Եթե մի փտած «Մոսկվիչի» վրա նոր ղեկ դնեն, «Մերսեդես» կդառնա՞

Սեպտեմբեր 12,2016 21:42

Սեպտեմբերի 18-ին Տավուշի մարզում կկայանան ՏԻՄ ընտրություններ: Այդ կապակցությամբ զրուցեցինք Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, Նոյեմբերյան համայնքի ավագանու թեկնածու Սամվել Բեգլարյանի հետ:

-Խոշորացված Նոյեմբերյան համայնքի ավագանու 15 տեղին հավակնում է 33 թեկնածու: Մտավախություն չունե՞ք, որ կարող է չընտրվեք:

-Թող ընտրողները մտավախություն ունենան, որ այդ դեպքում իրենք Սամվել Բեգլարյան ավագանու անդամ չեն ունենա ,ով միշտ կանգնած կլինի իրենց հոգսերի կողքին: Ցավոք, ոմանք կարծում են, որ ավագանին այն տեղն է, ուր իրենք նույնիսկ բավարար գրագիտություն կամ իմացություն չունենալով՝ կարող են քննություն բռնել: Այսօր ժամանակներն ու խնդիրները փոխվել են, ավագանին ոչ պապոնց տուն է , ոչ էլ բլոտ խաղալու կամ ամիսը մեկ գառ ուտելու տեղ … Չեմ կարծում, թե ընտրողները չգիտեն, թե այս նոր պայմաններում ով է կարող ուժ և ով է իսկապես արժանի :

-Նոյեմբերյան համայնքի ղեկավարի 7 թեկնածու կա, որից 4-ը ՀՀԿ անդամ է, 2-ը՝ անկուսակցական, մեկը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ: Նախընտրական իրավիճակն ինչպե՞ս կբնութագրեք:

– Կասկած չկա, որ անկախ կուսակցականությունից այդ բոլոր 7 թեկնածուներն էլ «դաբրո» են ստացել, իհարկե, նաև բացառություն է հնարավոր: Եթե ՀՀԿ թեկնածուն պաշտոնապես հայտարարված է և հայտնի է, ապա նրա կողքին «ի՞նչ բանի են» մնացած երեք ՀՀԿ – ականները: Արդյոք դա կուսակցական անհավատարմություն ու անջատողականություն չի՞ նշանակում: Ձեզ ոչինչ չի ասո՞ւմ այն իրողությունը, որ անկուսակցական, բայց ֆավորիտ համարվող թեկնածուներից մեկի ամենահուսալի վստահված անձինք ՀՀԿ տեղական առաջամարտիկներ են, նամանավանդ, որ ՀՀԿ թեկնածուն այդ կուսակցության տարածքային խորհրդի նախագահն է: Ես չգիտեմ՝ խնդա՞մ, թե՞ լամ:

-Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելու հետ ի՞նչ հույսեր եք կապում:

-Կարճ կպատասխանեմ` եթե մի փտած «Մոսկվիչի» վրա նոր ղեկ դնեն, «Մերսեդես» կդառնա՞:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. spartak says:

    Սամվել Բեգլարյանի նման մտավորական չունենալ ավագանու կազնում, ուղղակի հանցանք է:Ուղղամիտ, հոգատար, ժողովրդի ցավով ապրող մշկութային գործիչ:Ընտրեք Բեգլարյանին, և նա կարդարացնի բոլորիդ հույսերը;

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930