Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպես Վարդևան Գրիգորյանին հաջողվեց Ադրբեջանի տարածքով Գյումրի տեղափոխել 10 վագոն մարզահամալիր

Սեպտեմբեր 12,2016 20:25

Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր, Գյումրու ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանը իր առաջադրմամբ խառնել է բոլոր խաղաքարտերը՝ Գյումրու քաղաքապետ դառնալու լուրջ հայտ ներկայացնելով։ 14 տարի շարունակ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը կառավարելուց, երկու անգամ պատգամավոր (մեկ անգամ Գերագույն Խորհրդի, մի անգամ էլ մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի) ընտրվելուց բացի, հետերկրաշարժյան ծանր տարիներին՝ 1992-1996 թվականներին նա ղեկավարել է Գյումրիի ֆիզիկական կուլտուրայի բաժինը։ Վարդևան Գիրգորյանը հետաքրքիր, հիշարժան մանրամասներ է պատմում այս ոլորտը ղեկավարելու իր տարիներից։

«Այդ բնագավառը ինձ համար հոգեհարազատ է, որովհետև երիտասարդ տարիներին ես եղել եմ ակտիվ սպորտում, եղել եմ  հանրապետության հավաքականի անդամ ժամանակակից երկամարտ մարզաձևում՝ բիաթլոնում, եղել եմ սպորտի վարպետ, 4 տարի Սովետական Միության  ուսանողական հավաքականի անդամ, հետագայում հանրապետության վաստակավոր մարզիչ։

%d5%be%d5%a1%d6%80%d5%a4%d5%a5%d5%be%d5%a1%d5%b6-%d5%a3%d6%80%d5%ab%d5%a3%d5%b8%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6

1992 թվականին ինձ վստահվեց Գյումրու ֆիզկուլտուրայի բաժինը, ինձ համար գոնե ամենահետաքրքիր ու բեղմնավոր տարիներն են եղել։ Իհարկե, ծանր էր հանրապետության վիճակը, առավել ևս սպորտի բնագավառի վիճակը, բայց ինձ Գերագույն  Խորհրդի պատգամավոր լինելը հնարավորություն էր տալիս բոլոր փակ դռները բացել, մտնել, խնդրել։ Ամեն ինչ արվեց, որ Գյումրիի սպորտային ավանդույթները պահպանենք ու շարունակենք։ Այդ պաշտոնում ընտրվելուց հետո առաջին խորհրդակցության ժամանակ հարց բարձրացրեցի, որ Գյումրին անպայման պետք է ունենա հզոր մարմնամարզական նյութատեխնիկական բազա, որովհետև լինելով նախկին մարզիկ՝ շատ լավ գիտակցում էի, որ եթե մենք քաղաքում չունենանք մարմնամարզություն, ուրեմն մեծ սպորտի մասին խոսելն ավելորդ է, այն մեծ սպորտի այբուբենի առաջին տառն է։

Այդ ժամանակ մարմնամարզության հանրապետական մարզադպրոցը՝ գյումրեցիների համար շատ սիրելի ընկեր Իշխանի դպրոցը, տեղակայված էր թիվ 17 հանրակրթական դպրոցում, այսինքն` ուներ շատ փոքր մարզադահլիճ, որտեղ անհնար էր ոչ միայն մարմնամարզիկներ պատրաստելը, այլ նվազագույն մարզումներ անցկացնելը։Եվ իմ առաջին խնդիրը եղավ մարմնամարզական հարմարավետ դահլիճ ստեղծելը։ Դահլիճ կար ավտոկայանի տարածքում, բայց գտնվում էր քաղաքաշինության նախարարության հաշվեկշռում, այդ ժամանակ քաղաքաշինության նախարարը պարոն Ֆելիքս Փիրումյանն էր։ Մտել եմ իր մոտ, խնդրել, որ այդ մարզադահլիճը իրենց հաշվեկշռից փոխանցեն Գյումրու հաշվեկշռին։ Պարոն Փիրումյանը չմերժեց, ու քաղաքի ֆիզկուլտուրայի բյուջեի գրեթե ամբողջական գումարը՝ 90 տոկոսով ես ուղղեցի այդ դահլիճի վերականգմանը։ Դահլիճի  վերանորոգումից հետո Գյումրի եմ հրավիրել լուսահոգի Շահինյանին, Ալբերտ Ղազարյանին ու այդ ժամանակվա ֆեդերացիայի նախագահ, ոսկու գործարանի տնօրեն Էմին Գրիգորյանին։ Տեսնելով դահլիճը ու նախնական պայմանավորվածություն ունենալով Մոսկվայի սպորտի ղեկավարության հետ, որտեղ  անցկացնում էին միջազգային մրցումներ ու դրա ավարտից հետո մարմնամարզական ամբողջ գույքը վաճառելու էին, գույքը գնել, տեղափոխել ենք Գյումրի։

Ասեմ, որ թեև այդ ժամանակ որոշում կար հանրապետությունից հանրապետություն գումարներ չփոխանցել, նախարարի՝ պարոն Թորոյանի հետ պայմանավորվելով՝ մարմնամարզության դպրոցի տնօրեն Երանոսյան Խաչիկին գործուղել եմ Մոսկվա։ Նա մնացել է այնտեղ, մինչև այդ մրցումներն ավարտվել են, Թորոյանը խնդրել է կառավարությանը, գումարը փոխանցել են Մոսկվա և այդ գույքը գնել ենք։ Գույքի գումարն ընդամենը 3 միլիոն էր, բայց տեղափոխումը կազմում էր 15 միլիոն ռուբլի այդ ժամանակ, մեծ ծավալի էր գույքը։ Եվ փառք Գրիգորյան Էմիլին, որ ինքը, լինելով ոսկու գործարանի տնօրեն, ունենալով հատուկ ինքնաթիռ, որը ոսկի էր տեղափոխում Մոսկվայից Երևան, իր ինքնաթիռով մեզ չթողնելով ոչ մի կոպեկ ծախսել, այդ գույքը հասցրեց Գյումրի։ Եվ մենք ունեցանք մարմնամարզության դահլիճ, որը մինչև հիմա ծառայում է մեր մարմնամարզիկներին,  և փառք նաև մասնագետներին, որ այսօր կարողանում են բարձր կարգի մարմնամարզիկներ պատրաստել և հանրապետության հավաքականի կազմում ընդգրկել»,- ասում է Վարդևան Գրիգորյանը։

Ըստ պարոն Գրիգորյանի, այդ ժամանակահատվածում պատրաստել են նաև գեղարվեստական մարմնամարզիկներ, դա եղել է իր ծրագրերից մեկը․ մտածել է, որ իր քաղաքի աղջիկներն ու կանայք արժանի են գեղեցիկ կառուցվածք ունենալու։ Այս նպատակի համար գեղարվեստական մարմնամարզության մասնագետներից մեկին հրավիրել է Գյումրի, որն էլ, բնակության տեղափոխվելով երկրորդ քաղաք, աշխատել է աղջիկների հետ։

ԲՀԿ թեկնածուի երկրորդ պատմությունը կապված է թենիսի մարզադպրոցի համար  ֆիզկուլտուրայի համալիրը Մոսկվայից Գյումրի տեղափոխելու հետ։ «1993  թվականին, երբ հանրապետությունը ծանր պատերազմի մեջ էր, և երկաթուղին անցնում էր Ադրբեջանով, նույն ադրբեջանցիներին գումարներ տալով ՝ 10 վագոն կազմող այդ ֆիզկուլտ մարզական համալիրը հասցրել ենք Վրաստան։ Վրացիները ուզում էին պահել․ Խորհրդային Միությունը արդեն փլուզվել էր ու նման համալիր ունենալը իրենց համար էլ մեծ նշանակություն կարող էր ունենալ։ Հարկավոր էր  որոշակի գումար փոխանցել Վրաստան, որպեսզի  վրացիները թողնեին հասցնել Հայաստան։ Եթե մենք գումարը չփոխանցեինք, այդ վագոնը վրացիները չէին տա, և մենք կկորցնենք համալիրը։

Լուսահոգի Ալիկ Հակոբյանը, որը ղեկավարում էր թենիսի մարզադպրոցը, գիշերը հասել է Վրաստան, տարել է փոխանցման փաստաթուղթը, և տաս վագոնները վերջապես հասան Գյումրի։ Այսօր Գյումրու թիվ 11 դպրոցի հարևանությամբ գործող մարզահամալիրում գործում է բարձրագույն վարպետության դպրոցը։ Եվ այդ համալիրում են պատրաստվել Մելինե Դավուզյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, տասնյակ մարզիկներ են այդ համալիրում պարապում»,-պատմում է  ԲՀԿ թեկնածուն։

Իսկ թե ինչ կարգի չեմպիոններ են տվել, Վարդևան Գրիգորյանը այդ ծանր տարիներին ինչ ձևով է ինքնաթիռի տոմսեր ձեռք բերել, որպեսզի մարզիկները մասնակցեն միջազգային մրցումների, այս մասին կանդրադառնանք առաջիկայում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930