Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառայության տասը ամիսները որդիս հոսպիտալում է անցկացրել». զինվորի մայրն ահազանգում է (Տեսանյութ)

Սեպտեմբեր 12,2016 17:58

Զինծառայող Ռազմիկ Պետրոսյանը, ունենալով առողջական խնդիրներ, 2015 թ. հուլիսին զորակոչվել է բանակ: Ծառայության անցնելուց օրեր անց արդեն վերջինիս մայրը՝ Մարգարիտա Անանյանը որդու իրավունքների պաշտպանության նպատակով դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ հայտնելով, որ ոտքերի այտուցվածության, կոշտուկների, ցավերի պատճառով որդին չի կարողանում կրել զինվորական կոշիկներ:

Ծնողին հայտնել են, որ վիրահատությունը, չնայած, որ դա կարող է լինել միակ լուծումը, հնարավոր է լինի անհաջող:  Կազմակերպությունը բազմիցս դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարություն՝ զինվորական ծառայությանը՝ նրա պիտանիության օրինականության հարցի վերանայման և անհրաժեշտության դեպքում բուժման նպատակով տարկետում տրամադրելու համար, սակայն ապարդյուն:

Ռ. Պետրոսյանի ծառայությունը նախ կազմակերպվել է հողաթափերով, ապա հատուկ հարմարեցված կոշիկներով, ինչը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի պնդմամբ, անօրինական է: Մոր հայտնած տեղեկությունների համաձայն՝ հողաթափերով ծառայություն իրականացնելու արդյունքում Ռ. Պետրոսյանը հիվանդացել է նաեւ թոքաբորբով: Մ. Անանյանը նշում է, որ ծառայության տասը ամիսների ընթացքում որդին մի քանի անգամ հայտնվել է հոսպիտալում, սակայն վերջինիս առողջական խնդիրը չի վերացել՝ ոտքերի այտուցվածության եւ կոշտուկների պատճառով նա չի կարողանում կրել ոչ զինվորական, ոչ էլ հատուկ հարմարեցված կոշիկներ: Կոշիկներ կրելուց հետո նրա մոտ անմիջապես առաջանում են բաց վերքեր: Մ. Անանյանը գտնում է, որ որդու՝ այդ վիճակում ծառայություն անցնելը ԿՌԲՀ նիստի նախագահի կամայականության արդյունքն է:

Մանրամասները՝ տեսանյութում

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930