Լրահոս
Օրվա լրահոսը

Մայա Փանջիկիձե. Հայաստանը եւ Վրաստանը պետք է զարգացնեն տնտեսական հարաբերությունները

Սեպտեմբեր 12,2016 17:35

«Մենք մշտապես Հայաստանի հետ ունեցել ենք լավ հարաբերություններ: Քաղաքական առումով մենք խնդիրներ չունենք, խնդիրներ ունենք տնտեսական համագործակցության առումով: Այնպես որ, ես տեսնում եմ Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման ներուժ: Կարծում եմ, մեր՝ Եվրամիության հետ կնքած Ասոցացման համաձայնագիրը կնպաստի դրան: Համաձայն եմ, որ մենք այնքան էլ լավ տնտեսական հարաբերություններ չունենք, և դա պետք է զարգացնել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Մայա Փանջիկիձեն`ընդգծելով, որ ինքը որեւէ անգամ չի կարող ասել, թե Ադրբեջանը Հայաստանի համար առավել կարեւոր է, քան Հայաստանը:

Տիկին Փանջիկիձեն մասնակցում էր «Առաջիկա մարտահրավերները. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչեւ Վարշավա եւ անդին» թեմայով քննարկմանը:

Տիկին Փանջիկիձեն չի կարծում, որ զարգացման տարբեր ուղղություններ ընտրելը խնդիր կհարուցի Հայաստանի եւ Վրաստանի համագործակցության համար, քանի որ երկու երկրների միջեւ վաղուց ձեւավորված հարաբերություններ կան. «Անկախ այն փաստից, որ Վրաստանը ձգտում է Եվրամիություն և ՆԱՏՕ, իսկ Հայաստանն ունի այլ ծրագրեր, դա չի ազդի Հայաստանի և Վրաստանի միջև եղած հարաբերությունների վրա»:

Տիկին Փանջիկիձեն նաեւ հավելեց, որ Վրաստանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, այդ թվում նաեւ քաղաքական ոլորտում: Ինչպես նաեւ շատ լավ հարաբերություններ Իրանի հետ:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930