Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյանը եւ Կորյուն Նահապետյանը պաշտպանեցին նախագահի գրասենյակին

Սեպտեմբեր 12,2016 16:40

«ՆԱՏՕ-ի նկատմամբ վերաբերմունքը կամ անտեղյակությունն է, կամ`ռուսական քարոզչության բերումով նեգատիվ վերաբերմունքը, հաշվի առնելով նաեւ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը»,- նման կարծիք հայտնեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Մինչ այդ, «Առաջիկա մարտահրավերները. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչեւ Վարշավա եւ անդին» սեմինարի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտակ Զաքարյանը եւ Կորյուն Նահապետյանը բավական դրական էին գնահատել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը: Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ ՆԱՏՕ-ի նկատմամբ վերաբերմունքը Հայաստանում բավական ցածր մակարդակ ունի, ինչը համարժեք չէ ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության կարեւորությանը:

Wiliam LahuՌուբեն Մեհրաբյանի դիտարկումներին Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար, դեսպան Ուիլիամ Լահուն հավելեց, որ ԶԼՄ-ներում ՆԱՏՕ-ի մասին շատ քիչ տեղեկություններ կան եւ միտումնավոր վատ տեղեկություններ կան: Այս իմաստով կարեւորեց այն, որ իրենց գրասենյակում նոր հաստիք են ավելացրել` ժողովրդական դիվանագիտության, ինչը հնարավորություն կտա առավել շատ տեղեկություններ տարածել հանրության շրջանակներում: Նոյեմբերին`Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում նաեւ լրագրողների համար դասընթացներ կկազմակերպվեն: Առաջիկա մեկ-երկու տարում ՆԱՏՕ-ն ընդլայնի իր ռեսուրսները եւ կաշխատի տեղեկատվության տարածման ուղղությամբ:

koryun_nahapetyan«ՀԱՊԿ-ի մասին էլ հաճախ ոչ կոմպետենտ հրապարակումներ են լինում: Ես չէի ուզի տարբերակել: Անվտանգության հարցերի նկատմամբ հանրային մակարդակը բարձրացնելու խնդիր ունենք»,- բանախոսների հետ չհամաձայնեց ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը`հավելելով, որ խորհրդարանական ձեւաչափով ակտիվ համագործակցում են:

artak_zaqaryanԱրտակ Զաքարյանը շարունակեց գործընկերոջ բերած հակափաստարկները`նկատելով, որ «դոգմա չէ» որեւէ ալյանսի անդամակցությունը, քանի որ ԵՄ-ից էլ դուրս եկող պետություն կա: Նա նկատեց, որ չլինելով ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ՝ Հայաստանը երեք անգամ հյուրընկալել է ՆԱՏՕ-ի «Ռոզ-Ռոուդ» սեմինարը, բավական ակտիվ համագործակցություն կա խորհրդարանական մակարդակում: «Ամենօրյա հետաքրքրություն չէ ոչ ՆԱՏՕ-ն, ոչ ՀԱՊԿ-ը, բայց քաղաքական, հասարակական շրջանակների համար, ովքեր շահագրգիռ են, որեւէ խնդիր չկա տեղեկատվության տրամադրման կամ ստանալու առումով»,-ասաց նա:

vl_karapetyan_2Ավելի ուշ, Հայ ազգային կոնգրես կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնախմբի ղեկավար Վլադիմիր Կարապետյանն իր զարմանքն արտահայտեց, եւ դիմելով ԱԺ պատգամավորներին տարակուսեց`եթե այդքան լավ համագործակցություն կա, ապա ինչո՞ւ Վարշավայի գագաթաժողովի վերջնական փաստաթղթում ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության մասին որեւէ ամրագրում չկա:

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանն էլ հակադարձեց Արտակ Զաքարյանին` նկատելով, որ ՆԱՏՕ-ի նկատմամբ թաքնված հակաքարոզչություն կա, ինչը չկա ՀԱՊԿ-ի հանդեպ:

Առանձին քննարկման առարկա եւ միմյանց քաղաքավարի սաստելու առիթ դարձավ Գեւորգ Մելիքյանի այն դիտարկումը, որ ՀՀ նախագահի մասնակցությունը Վարշավայի գագաթաժողովին պարզ դարձավ վերջին պահին: Վլադիմիր Կարապետյանն էլ հաստատեց, որ այդ մասին տեղեկատվությունը տարածվեց գագաթաժողովի նախօրյակին: ՀՀԿ խմբակցության անդամ պատգամավորներին այդ դիտարկումները դուր չեկան: Թե Արտակ Զաքարյանը, թե Կորյուն Նահապետյանը նկատեցին, որ նման որոշումները մեկ օրում չեն կայացվում եւ դրանք կայացնելիս բնավ պարտադիր չէ անմիջապես հայտարարել:

stepan_grigoryan-3Արտակ Զաքարյանը հորդորեց Վլադիմիր Կարապետյանին`չջանալ իր տեսակետը գերակայող դարձնել: Իրավիճակը հարթեց Ստեփան Գրիգորյանը`նկատելով, որ այս հարցում ինքն այդքան բացասական չի դիտարկում այդ տեղեկատվության տարածումը վերջին պահին, քանի որ «դիվանագիտական նյուանսներ կան»:

vl_karapetyan_1Գեւորգ Մելիքյանը նաեւ հարց էր ուղղվել Վրաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչներին, թե ինչո՞ւ է ՆԱՏՕ-ն հապաղում իրենց երկրներին տրամադրել անդամության գործողությունների ծրագիրը: Վրաստանի նախկին արտգործնախարար Մայա Փանջիկիձեն նկատեց, որ Վրաստանն ունի բավարար գործիքներ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, ինչը նշվեց նաեւ Վարշավայի գագաթաժողովում: «Դրա համար անդամության գործողությունների պլանը արդեն քաղաքական որոշում է դառնում: ՆԱՏՕ-ի ընդլայնումը միշտ եղել է անվտանգության տարածքի ընդլայնում: ՆԱՏՕ-ն երբեւէ չի ասի, թե ՌԴ-ն է այդ դիրքորոշման պատճառը: Բայց դա տարածաշրջանին երբեք անվտանգություն չի բերի»,- ասաց տիկին Փանջիկիձեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930