Ռուսաստանի կողմից ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաների մատակարարումն Ադրբեջանին հետաձգվում է մինչև 2017թ. վերջ-2018թ. սկիզբ՝ ֆինանսավորման հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով մատակարարող կոնցեռնի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Լոսևին:
«Պայմանագիրը գործում է, բայց պետք է մի փոքր սպասել՝ դարձյալ ֆինանսավորման հետ կապված խնդիրների պատճառով: Հույս ունենք, որ 2017թ. վերջին-2018թ. սկզբին մատակարարումներն ավարտին կհասցվեն»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղը հաղորդվում էր, որ մատակարարումներն ավարտին կհասցվեն 2016թ.:
Բաքվի և Մոսկվայի միջև զենքի և ռազմատեխնիկայի մատակարարումների վերաբերյալ պայմանագիրը կնքվել է 2010թ.: Ըստ «Ռոսօբորոնէքսպորտի»՝ նախատեսվում է պայմանագրերի փաթեթը իրականացնել 2017թ.:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ