Իսրայելը երկրորդ անգամ կմասնակցի ADEX 2016 պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսին, որը տեղի կունենա Բաքվում՝ սեպտեմբերի վերջին: Այս մասին հաղորդում է contact.az-ը:
Իսրայելի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Իսրայելը Բաքվին կներկայացնի իր պաշտպանական արդյունաբերության վերջին արտադրանքը:
Իսրայելի պաշտպանության նախարարության արտահանման վարչության ղեկավար գեներալ Միշել Բեն Բարուխը հայտարարել է. «Ամբողջ աշխարհում պաշտպանական արդյունաբերությունները հետաքրքրված են Արևելյան Եվրոպայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներով, որոնք համարվում են նոր, զարգացող շուկաներ»:
Նախարարը նշել է, որ ցուցահանդեսին Իսրայելը կներկայացնի իր լավագույն մշակումները ռոբոտաշինության, կառավարման և վերահսկման, կիբեռնետիկայի և անօդաչու համակարգերի ոլորտներում, որոնց մեծ մասի շահագործման հնարավորություններն ապացուցված են»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, Իսրայելը Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարներից մեկն է:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ