Բելառուսի ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինան հայտարարել է, որ երկրի խորհրդարան է մտել ընդդիմության ներկայացուցիչ, հաղորդում է Reuters-ը:
«Հաղթել է ընդդիմության ներկայացուցիչ Միավորված քաղաքացիական կուսակցության անդամ Աննա Կոնոպացկայան»,- ասել է նա:
Gazeta.ru-ն նշում է, որ Բելառուսի խորհրդարանում 20 տարի ընդդիմության ներկայացուցիչ չի եղել:
Բելառուսում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 74,32%-ը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ