Լրահոս
Օրվա լրահոսը

”WorldFood Moscow 2016”. համագործակցության նոր հնարավորություն՝ հայկական սննդարդյունաբերողների համար

Սեպտեմբեր 12,2016 12:42

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ հայկական 19 ընկերություններ սեպտեմբերի 12-15-ը Մոսկվայում մասնակցում են ”WorldFood Moscow 2016” միջազգային 25-րդ ցուցահանդեսին։ Այն սննդարդյունաբերության ոլորտի հեղինակավոր միջոցառումներից է, որի հիմնական այցելուներն առևտրային դիստրիբյուտորներ, ներմուծողներ, ոլորտի միջին ու խոշոր գնորդներ են։

Հայկական ընկերությունները ցուցահանդեսին ներկայացնում են սեփական արտադրության՝ հայկական սննդարդյունաբերության հիմնական արտադրատեսակները. մրգային և բանջարեղենային պահածոներ, սառեցված մրգեր և բանջարեղեն, ալկոհոլային խմիչքներ, թռչնամթերք և թռչնամսի կիսաֆաբրիկատներ, մսի և ձկան պահածոներ, ապխտած ձուկ, մարինացված խեցգետին, մեղր, ընդեղեն, թեյի, չրի տեսականի և այլն:

dfa_1

«Ցուցահանդեսին ներկայացված է բավականին մրցունակ հայկական արտադրանք, որոնց շարքում այցելու մեծածախ գնորդ կազմակերպություններն ու առևտրային ցանցերի ներկայացուցիչները կարող են որակյալ արտադրանք գտնել՝ հայկական ընկերությունների հետ համագործակցություն սկսելով կամ ընդլայնելով այն»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը։

dfa_3

Այս տարի ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 1600 կազմակերպություն՝ ավելի քան 60 երկրից, իսկ այցելուների թիվն, ակնկալվում է, որ կանցնի 30 000-ից։

 

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930