Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները պահանջել են, որ Հրանտ Բագրատյանին ձերբակալեն ու պատժեն

Սեպտեմբեր 12,2016 12:22

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հրապարակել է հետեւյալ տեղեկությունը

Սեպտեմբերի 6-9 Կրինիցայում էի, Լեհաստանում։ Այս տարվա տնտեսական ֆորումի մասնակիցների ընդհանուր թիվը 7000 մարդ էր։ Ահա ֆորումի հիմնական քաղաքատնտեսական արդյունքները։

1. Ըստ էության ձևավորվում է Կենտրոնական Եվրոպայի երկրների ենթամիություն (Լեհաստան, Չեխիա, Հունգարիա, Սլովակիա և Ուկրաինա)։

2. Արևմտյան Եվրոպայից շատ արտադրություններ տեղափոխվում են այստեղ (այս երկրներում բացակայում է կրոնական ծայրահեղականությունը)։

3. Խոշոր ընկերություններն արագորեն տրոհվում են բազում մանր ու միջին ձեռնարկությունների։

4. Լեհաստանն ու Չեխիան հիմնական տնտեսական ցուցանիշներով արագորեն մոտենում են արևմտաեվրոպական երկրներին։ Ունենալով խնայողությունների ու կուտակումների ավելի բարձր մակարդակ կարելի է ասել, որ նրանք մեծ ապագա ունեն։

Ես ելույթ եմ ունեցել գիտական զեկուցումով. արևելաեվրոպական գործընկերության երկրների համեմատական վերլուծությունը։ Ինչպես հայտնի է, այդ 6 երկրներից 3-ը (Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան) ստորագրել են ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը, 2-ը (Հայաստան և Բելառուս) միացել են ԵԱՏՄ-ին և 1-ը (Ադրբեջան) չեզոք է մնացել։ Առաջին երեքի մակրոտնտեսական ցուցանիշները վատն են (բացի Վրաստանից)։ ԵԱՏՄ երկրների ցուցանիշները շաաատ վատն են։

Հիմնական պատճառը. բլոկներին միացած 5 երկրները դարձել են տնտեսական ծայրամաս. առաջին 3-ը ԵՄ արևելյան ծայրամասն են, իսկ մյուս երկուսը ԵԱՏՄ արևմտյան ծայրամասն են։ Բացի այդ ԵԱՏՄ ունի միտում դառնալու ռուս-թյուրքական տնտեսական տարածք Եվրասիա մայրցամաքում՝ Եվրոպա – Չինաստան (նաև Ճապոնիա և Կորեա) առևտուրը միջնորդելու հավակնությամբ։ Լուծում. հետագա տնտեսական անկումից խուսափելու համար ԵՄ և ԵԱՏՄ միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումն անհրաժեշտություն է։

p.s. Ադրբեջանից մի քանի տասնյակ մարդ կար։ Դրանցից Ազիմ Մոլազադեն և Նազիմ Մամեդովը պահանջում էին, որ ինձ ձերբակալեն (իբրև հայկական միջուկային զենքի կնքահոր) և պատժեն (ինչպես Սադամ Հուսեյնին)….

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930