Արամ Նիգոյանը Բերդի տարածաշրջանի Նավուր համայնքի ղեկավար է ընտրվել 1999թ.: 2002, 2005, 2008, 2012թվականներին նա վերընտրվել է այդ պաշտոնում: 2016թ. սեպտեմբերի 18-ին կայանալիք Նավուր համայնքի ղեկավարի ընտրություններում նա միակ թեկնածուն է, նրա վերընտրվելը կասկած չի հարուցում:
Ա. Նիգոյանը ինքնակենսագրականում գրել է, որ իր քաղաքական գործունեությունը սկսել է 1989թ., երբ անդամագրվել է ԱԻՄ բուհական մասնաճյուղի կազմակերպությանը: Նա 1998թ. ընտրվել է ԱԻՄ-ի 12 հոգուց բաղկացած դիվանի անդամ: Նա այժմ էլ ԱԻՄ անդամ է: 45-ամյա Ա. Նիգոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չի սիրում քաղաքական կուսակցություն փոխել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ