Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գերմանիայի դատախազությունում քննվող գործում Հովիկ Թումանյանը անցնում է որպես կազմակերպիչ

Սեպտեմբեր 12,2016 15:00

ABC Global Med-ի պատասխանը

Արցախում վիրավորված զինծառայող Ռուբեն Առաքելյանի (լուսանկարում)՝ Գերմանիայում բուժման հետ կապված մենք հրապարակել էինք զինծառայողի բարեկամների, մասնավորապես՝ Հովհաննես Թումանյանի ահազանգը, որ ABC Global Med ընկերությունը ներկայացնող գերմանահայ բժիշկ Վարդան Խաչատրյանը փորձել է խաբեությամբ վերցնել Ռուբենի բուժման համար հավաքված գումարի մի մասը: «Ահազանգ. Արցախում վիրավորված զինծառայող Ռուբեն Առաքելյանի բուժման հավաքված գումարը խաբեությամբ փորձել են վերցնել» վերտառությամբ հրապարակումից հետո մենք ներկայացրել էինք Վարդան Խաչատրյանի հակափաստարկները: ABC Global Med ձեռնարկությունից «Առավոտին» են ներկայացրել ֆինանսական փաստաթղթեր՝ ՊՆ-ի կողմից հաստատված երեք ամսվա նախահաշիվ, վերջնահաշվարկ, 4499,67€ մնացորդի հետ փոխանցման կտրոն եւ այլն:
Ստորեւ ներկայացնում ենք Վարդան Խաչատրյանի պատասխանը եւ հիմնավորումները՝ իր դեմ ուղղված մեղադրանքների հետ կապված:

1. 3670€€ ամսական ընդհանուր գումարային ծախսի հնարավորությամբ իրականացվել են կլինիկայի ընտրություն, նախահաշվի եւ հրավերքի «տրանսպորտային, թարգմանչական աջակցության, կազմակերպչական, խորհրդատվական, ինֆորմատիվ ծառայություններ, հարկային պարտականությունների կատարում 13.06-26.07-ը, իրավիճակի ծանր շրջանում:

Վիրավոր զինվորի համար բոլոր աշխատանքները կատարվել են նվազագույն հաշվարկներով (թարգմանչական այլ ֆիրմաներում 1 ժամը արժե 90€-ի սահմանում):
Նախահաշվից դուրս գումար պահանջելը ոչ միայն իրականությանը չի համապատասխանում, այլեւ նման ակնարկը կպայթեր հենց նույն պահին՝ մինչեւ բարեկամի Գերմանիա գալը, տեղում, անմիջապես:

2. Կլինիկայի հետ բարձր մակարդակով կազմակերպված համատեղ աշխատանքի բոլոր բժշկական միջոցառումների եւ հետազոտությունների հաստատումները (լաբորատոր, ռադիոլոգիական, ռադիո-նեյրոլոգիական, գործիքային, համակարգչա-տոմոգրաֆիկ, աշխատանքային գրաֆիկներ, դեղորայքային պլաններ եւ այլն) առկա են, որոնց մասին ամեն շաբաթ գրավոր ինֆորմացիա է ներկայացվել առողջապահության նախարարություն:

3. Գերմանիա եկած բարեկամ Հովիկ Թումանյանը որոշել էր վերցնել ծառայություններ իրականացնող ձեռնարկության եւ կլինիկայի մնացորդ գումարը, որը հավաքվել էր նվիրատվություններով, պաշտպանության նախարարության կողմից եւ բուժումը շարունակել փախստականի կարգավիճակով: 27.07 վերջնահաշվարկը ներկայացնելու պահին, կանխիկ գումար ստանալու ակնկալիքով, հենց հիվանդասենյակում՝ վկաների ներկայությամբ նա մեր աշխատակցի նկատմամբ կազմակերպել է խմբակային բռնություն: Գործը կրիմինալ ոստիկանությունից փոխանցվել է Բոննի դատախազություն (այս անհանգստությունից բուժումը չի ընդհատվել): Կատարվածից հետո՝ 28.07-ից մեր կողմից մեր ծառայությունները դադարեցվել են:

«Բարեկամի» նպատակն էր.

ա. Փորձել հակակշռել Բոննի դատախազությունում քննվող գործին (խմբակային բռնություն կլինիկայում, գերմանական ձեռնարկությունից կանխիկ գումարի պահանջ, մարմնական վնասվածքներ):

բ. Նենգ միջոցներ կիրառելով, շանտաժով, մեզ վարկաբեկելով, հետագա բուժման եւ զինվորի նուրբ թեման շահարկելով՝ գումարներ հավաքել մինչեւ փախստականի կարգավիճակը, նվիրատվությունները օգտագործել անձնական նպատակով, ինչով կպատռվի գումարների միակ պատասխանատու Հովիկ Թումանյանի դիմակը:
Նշվածը որեւէ կապ չունի մեր կողմից վիրավոր զինծառայողի Գերմանիա տեղափոխման, տարածաշրջանի լավագույն վերականգնողական կենտրոնում բուժման կազմակերպման, նրա մոտ արտահայտված դրական արդյունքի, նվազագույն միջոցներով մեր ծառայությունները իրականացնելու հետ, որը փաստաթղթերով պատրաստ ենք ապացուցել ցանկացած մակարդակում:

Ռուբեն Առաքելյանի բարեկամների վարկաբեկիչ գործողությունները, իրավիճակից օգտվելով դրամահավաք անելու տենդը չեն կարող ազդել մեր ցանկության վրա՝ աջակցելու այլ վիրավորների հետագա բուժման կազմակերպմանը: Ամեն ինչ կարվի նույն նվիրումով եւ ջերմությամբ, ինչպես Ռուբենի համար, երբ մեզ կլինիկայի բուժանձնակազմից հաճախակի շփոթում էին ծնողների հետ:

 
ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ABC Global Med

«Առավոտ»

10.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Sagatelyan Narek says:

    Փաստորեն այս ամբողջ աղմուկը աշխատանքը կազմակերպող ֆիրմայի հետ կապ չունի , ամեն ինչ կազմակերպվել է Պն ի և Ան ի հետ հաստատված թղթերով և հիմնավոր գրավոր ինֆորմացիաներով , իսկ մեր սիրելի վիրավորը , որի բուժման ինֆորմացիային հետևում ենք , խիստ ծանր վիճակից դուրս է եկել և դանդաղ ավելի է լավանում:
    Գերմանիայում նշված փոքր գումարով նման աշխատանքը պահանջում է լրացուցիչ նվիրում , որի համար Խաչատրյանների ընտանիքը արժանի է հարգանքի :
    Իսկ բարեկամները գումարներ հավաքելու և հնարավոր փախստականի կարգավիճակի , կեղծ տեղեկությունների , Գերմանիայում գործած « սխրանքների » համար պետք է պատասխան տան ` ժողովրդի , գերմանական օրենքի և ֆիրմայի առաջ .

  2. Nunufar says:

    Հովիկ Թումանյանը «Առավոտին» հայտնել է կեղծ ինֆորմացիա , որին սպասարկող ձեռնարկությունը հակադրում է իր Պ ն – ի կողմից հաստատված փաստաթղթերով , իրական աշխատանքով և արդյունքով :
    Նախկին կեղծ « Ահազանգը » կասկածի տակ է դրել ձեռնարկության իմիջը , խաթարել է Խաչատրյանների ազնիվ ընտանիքի հեղինակությունը , որոնք միչև հիմա միակն են ,որ աջակցել են վիրավորի հետագա բուժման կազմակերպմանը :
    Իսկ Հովիկ Թումայանը հետ է ստացել փոխանցված 4499,67 եվ գումարը , որը նախատեսված էր բուժման հետագա ժամանակի համար, և հավաքված ժողովրդի գումարից հետո էլ փորձի փախստականի կարգավիճակ տա զինվորին:

  3. Մանուշակ Ստեփանյան says:

    ՆՈՒՅՆԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ԵՄ shabat.am -ում տպագրված հոդվածին՝ Ինձ համար շատ մեծ ցավ է այս իրավիճակը:Հիշում եմ թե Ռուբենի մայրն ինչ անելանելի վիճակում էր,Ռուբենը ծայրահեղ ծանր ու ազգովի մտահոգ էինք մեր յուրաքանչյուր հայորդու համար: Նույն մտահոգությամբ էլ իր աջակցությունը առաջարկեց պարոն Խաչատրյանը՝ ամբողջ Գերմանիայում փնտրեց այն կլինիկան ,որն ավելի հարմար կլիներ Ռուբենի բուժման համար,անմիջապես կապվեց ՊՆ և ԱՆ -ի հետ,ներկայացրեց հաշվետվություն կատարվելիք թե կազմակերպչական և թե առողջական նպատակներով ծախսերի,մակարդակով կազմակերպեց Ռուբենի տեղափոխումը:Որքանով ,որ ես եմ տեղեկացված՝ ամենօր Վարդան Խաչատրյանը Ռուբենի մոտից զանգում էր և տեղեկացնում Ռուբենի մոտ ընթացող առողջական վիճակը և այդ նույն զանգը արվել է նաև Ռուբենի հարազատներին:Չեմ կարողանում հասկանալ ինչը կարող էր պատճառ դառնալ այդ պատկառելի մարդու հեղինակության հետ խաղալը և երբ փորձում եմ իրավիճակն ավելի ըմբռնել,հարազատները զանգում են և ինձ էլ ցեխոտում, կասկածի տակ դնելով նաև իմ հեղինակությունը: Կրկին մեծ ցավ եմ ապրում,նույնիսկ սայլակի համար ,երբ ՑԻՎԻԼՆԵՏ -ին հարցազրույցի ժամանակ ասացին,որ պարոն Խաչատրյանին տվել են 10000 եվրո,մոռացել էին ,որ մեկ շաբաթ առաջ ինձ ասել էին 2000 եվրո է Վարդանը վերցրել հովանավորներից,ախր այդ ամենը շատ հեշտությամբ կարելի է պարզել հենց հովանավորներից,որովհետև նրանք գումարը տալիս էին տիկին Անահիտին: Աստված բոլորի հոգիներին խաղաղություն բերի և մեր Ռուբենին առողջություն,պետք չէր որ այդ երիտասարդն անցներ այս ամենի միջով ու դառնար մեկ ամսվա քննարկելիք,ավելի շատ դրամ հարաբերություն է քննարկվում քան Ռուբենի առողջության խնդիրը:

  4. Սվետա says:

    Բժիշկ Խաչատրյանի հետ երկար տարիներ աշխատել եմ: Նա՝ որպես Սյունիքի մարզային կենտրոնի գլխավոր բժիշկ, միշտ բազմակողմանի աջակցել է թե՛ տարբեր առիթներով տղայիս գերեզման միասին գնալով, թե՛ այլ հարցերով: Նա նույն կերպ կվերաբերվեր, եթե հիմնարկում լիներ այլ զինծառայողի մայր: Պատահական չէ, որ Գերմանիայիայում բնակվող մեր շատ հայրենակիցների միջից հենց նա է օգնության ձեռք մեկնել՝ ունենալով առողջական լուրջ խնդիր: Այս վիրավորի փոխարեն նա կարող էր այլ վիրավորի Գերմանիա տեղափոխել և օտարության մեջ տեր կանգնել, օգնել: Բժշկին լավ ճանաչելով՝ բացառում եմ բարեկամների անհիմն արտահայտությունները, նրանք միայն պետք է բախտից շնորհակալ լինեն, որ հանդիպել են Վարդան Խաչատրյանին, նրա արած գործի համար շնորհակալ լինեն և ներողություն խնդրեն վաստակաշատ բժշկից և նրա ընտանիքից: Բարեկամները պետք է անհիմն հավաքած գումարները ետ վերադարձնեն: Մեր քաղաքում՝ Կապանում, կան վիրավորներ,ովքեր նույնպես Գերմանիայում բուժման կարիք ունեն: համոզված եմ ՝ մեր բժիշկը կօգնի :

    Սվետա Մելիքսեթյան
    Զոհված զինծառայողի մայր
    ք.Կապան

  5. Հրաչիկ says:

    Ես հանդիպել եմ ՌՈՒԲԵՆԻՆ , նրա մորը և Վարդանին Գեմանիայի Բոնն քաղաքի ամենալավագույն վերականգնողական կլինիկաներից մեկում: Ես ականատես եմ Ռուբենի նկատմամբ այն սրտացավ, հոգատար, կասեի ինքնամոռաց բացառիկ վերաբերմունքին, որը դրսևորվում էր Վարդանի ընտանիքի կոմից: Պարզեց ,որ նա կազմակերպել է ապիլյան դեպքերի ընթացքում ծանր վիրավորում ստացած Ռուբենի առողջության վերականգնման գործընթացը Գեմանիայում: Եվ ոչ միայն դա: Նա իր ընտանիքի անդամներով ամեն օր այցելել են Ռուբենին, կարեկից եղել նրանց, կիսել առօրյա հոգսերի մեծ մասը, մարդասիրական և բժշկի առաքելությունը կատարել բարձր պոտասխանատվությամբ ու բարեխղճությամբ:
    Ինձ հնարավորություն ընձեռվեց հանդիպել ՌուբենինԵս տեսա թխահեր երիտասարդի, վիրավոր , բայց հպարտ, հավատով լեցուն , խոսում էր ժպտալով, դժվորությունները թողնելով ետևում, և այդ ամենը Վարդանի ընտանիքի ու բազմաթիվ մաարդկանց ջանքերի շնորհիվ, ովքեր մեծ նվիրումով են վերաբերվում հայ զինվորին:
    Ես կարծում եմ. ճիշտ չէ Վարդանի և ABC Global Med-ի նկատմամբ խոսակցությունները, դրանք զուրկ են հիմքերից , քանի որ զգացել եմ նրանց նվիրվածությունը հայ զինվորի նկատմամբ հոգտարությունը և ուշադրությունը, դիմացինին օգտակար լինելու պատրաստակնությունը ու բժշկին հատուկ լավագույն հատկանիշներ,,,,,,Ժամանակը կբացհայտի արդարությունը և Վարդանի նմաները կգնահատվեն ըստ արժանվույնս…
    Կմաղթեի, որ վիրավոր հայ զինվոր չունենանք այլևս, իսկ Ռուբենին արագ ապաքինում. որպեսզի ես կատարեմ հիվանդասենյակում տված իմ խոստումը….

  6. Lenid says:

    Ես արցախյան ազատամարտի մասնակից-հրամանատարներից եմ : Գերմանիայում 7 տարի ծառայելուց հետո տեղափոխվել եմ Սանկտ Պետերբուրգ, շարունակելու ծառայությունս: 1 տարի անց, 1990թ-ին հայրենիքի կանչով ընտանիքիս հետ վերադարձել եմ իմ բնօրրան՝ քաղաք Կապան:
    Արցախյան ազատագրական շարժման առաջին իսկ օրերից մասնակցել եմ սահմանների պաշտպանությանը, ծանր վիրավորվել 1994թ-ին և առ այսօր ծառայում եմ ՀՀ ԶՈՒ ում:
    Ցավոք այդ ժամանակաշրջանում մեր պետությունը հնարավորություն չի ունեցել վիրավոր ազատամարտիկի բուժումը կազմակերպել արտասահմանում:
    Ապրիլյան քառօրյան ապացույց էր, որ պատերազմը դեռևս չի ավարտվել: Հայաստանի Հանրապետության համար թանկ է իր զինվորի կյանքը, այդ իսկ պատճառով ՀՀ-ն ջանք չի խնայում, իր զինվորի կյանքը փրկելու համար բուժում կազմակերպել արտասահմանում, ինչը և կազմակերպեց վիրավոր զինծառայող Ռուբեն Առաքելյանի դեպքում: Ծանոթ եմ նրա առողջական վիճակի ապաքինման գործընթացներին, որի համար շնորհակալ ենք կազմակերպիչ ընկերությանը՝ մասնավորապես Վարդան Խաչատրյանից, հոգատար վերաբերմունքի համար:
    Ցավում եմ, որ Ռուբենի որոշ հարազատներ,պատրվակ դարձնելով նրա առողջական վիճակը, Ռուբենի հետ միասին (վստահ եմ նրա կամքին հակառակ) ցանկանում են դառնալ գերմանական փախստականների ճամբարի անդամ:Վստահ եմ, որ մարտադաշտում ծանր վիրավորված Ռուբեն Առաքելյան հայորդին չի ցանկանա լինել այլ երկրի փախստական, այլ կցանկա որպես պետության երախտավոր զավակ վերադառնա հայրենիք, և վերջնական հաղթանակի կայացման գործում ունենա իր ավանդը: Այս ամենն ապացույց կլինի, որ հայրենիքը երաշխավորն է իր յուրաքանչյուր մարտնչող զիվորի, իսկ յուրաքանչյուր մարտնչող զինվոր հայրենիքում պետք է ապացուցի իր վերաբերմունքն առ հայրենիք:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930