Լեհաստանի Նովի Տոմիշ քաղաքում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնությունում մինչեւ 17 տարեկաններին մասնակցող հայաստանցի 56 կգ քաշային Բաբկեն Բաղդասարյանը (նկար 1) երկամարտում ցույց տվեց 220 կգ եւ նվաճեց բրոնզե մեդալ: Հայ ծանրորդը պոկում վարժությունում 102 կիլոգրամով արժանացավ նաեւ փոքր արծաթի ու մեկ բրոնզ էլ նվաճեց հրում վարժությունում՝ 118 կգ:
Բաբկենից առաջ մրցահարթակ էր մտել նաեւ նույն քաշային կարգը ներկայացնող մինչեւ 15 տարեկանների առաջնության մասնակից Գոռ Գալստյանը (նկար 2), որի ցույց տված պոկումում՝ 84, հրումում՝ 102 եւ երկամարտում՝186 կիլոգրամները ութերորդ արդյունքն էին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև