Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այս մասին Интерфакс գործակալությանը սեպտեմբերի 11-ին հայտնել է կառավարության աղբյուրը:
«Առաջիկայում Օհանյանը կազատվի պաշտպանության նախարարի պաշտոնից: Նա կզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը», – ասել է գործակալության զրուցակիցը:
ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ավելի վաղ հայտարարել էր, որ կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի անունը կհայտարարվի հոկտեմբերի 14-ին` Երևանում կայանալիք ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում: Նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչն է նշանակվելու:
ՀԱՊԿ = ձևական կառույց: Մի օրինակ բերեմ. երբ Սիրիայում պատերազմ սկսվեց, ՆԱՏՕ-ն հակահրթիռային կայաններ տեղադրեց Թուրքիայում՝ որպես դաշնակցության սինվոլ: Թուրքիային սրանք սկի պետք չէին. հարցը մեսիջն էր հակառակ կողմին: Իսկ ՀԱ՞ՊԿ-ը. ժամանակակից զենքեր է տալիս Ադրբեջանին. «բիզնես» է:
Հայ-ադրբեջանական ապրիլյան պատերազմը կրկի՛ն ցույց տվեց ռուսի իսկական դեմքը. ռուսակա՛ն զենքը կրկին հայի կյանք ու ունեցվածք ոչնչացրեց: Նախ՝ Հայաստանը դու՛րս պիտի գա ԵՏՄ ու ՀԱՊԿ կոչված հիմարություններից: Երկրորդ՝ Հայաստանը պիտի՛ սանձի Գազպրոմի գազային տեռորը Հայաստանում ու առնվազն 500 մլն դոլար տարեկան վարձ պահանջի Հայաստանում ռուսական բազաների համար. հակառակ դեպքում երկերեսանի ռուս զինվորը թող հեռանա հայի հողից: Ռուսաստանի ՁՐԻ ՕՐԵՐԸ Հայաստանում պիտի վերջանա՛ն:
Թեկուզ հասկանալի, բայց անտանելի ա Ձեր մերկապարանոց հայտարևարությւոնները: Սաղ սայթերում ոնցոր դուք լինեք նույն հակառուս ռասիստական մտքերով:
Հայաստանը ինքնիշխան երկիր ա ու բոլորի, ԲՈԼՈՐԻ հետ պիտի դաշնակցի իր շահերից ելնելով:
Հակաարևմտականությւոնը և հակառուսականությունն նույն մեդալի երկու կողմն են, որ հաստատ ձեռք են տալիս մյուսներին, բայց ոչ հայերին ու Հայաստանին :
Խնդրում եմ դադարեցրեք անմիտ անհեռանկար-վտանգավոր հակառուսական հիստերիան:Դա նաև վտանգավոր ա : Մարդիկ դաշնակից են ձեռք բերում ամեն գնով , դուք ու ձեր նմանները եղած քիչ թե շատ դաշնակցին էլ ա ուզում վանի:
Իմաստը??????????