Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրսան Իլյումժինովը Բարակ Օբամային խնդրել է իրեն ԱՄՆ-ի քաղաքացիություն տալ

Սեպտեմբեր 11,2016 14:27

ՖԻԴԵ-ի նախագահն այս մասին Բաքվում կայացած համաժողովում տեղեկացրել է շախմատի միջազգային ֆեդերացիայի անդամներին: Ավելի վաղ Իլյումժինովը նամակով դիմել էր ԱՄՆ-ի նախագահին եւ իրազեկվել այն գրանցվելու մասին: «Ես ԱՄՆ-ի նախագահին ինձ քաղաքացիություն շնորհել խնդրել եմ, որպեսզի ԱՄՆ-ի ֆիննախի կազմած սեւ ցուցակում հայտնված իմ գործը քննվի տեղի դատարանում, ամերիկյան հողում, ամերիկյան օրենքներով»,- հայտարարել է Իլյումժինովը:

Նա նաեւ հայտարարել է, թե մտադիր է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունից փոխհատուցում պահանջել: «Եթե ամերիկացի պաշտոնյաները սխալ են, ապա ես ներողություն եւ փոխհատուցում եմ պահանջելու: Խոստանում եմ՝ այդ փողերն ուղղել շախմատի զարգացմանը», – տեղեկացրել է Կիրսան Իլյումժինովը:

2015 թվականի վերջին ԱՄՆ-ի ֆիննախը իր պատժացուցակում մտցրել էր նաեւ Կիրսան Իլյումժինովի անունը՝ Սիրիայի կառավարությանը եւ Սիրիայի կենտրոնական բանկին նյութական աջակցություն ցույց տալու եւ ի նպաստ գործելու համար: ՖԻԴԵ-ի նախագահը հայց է ներկայացրել ֆինանսական գերատեսչության դեմ: Իլյումժինովը պահանջում է $ 50 միլիոն փոխհատուցում եւ ներողություն խնդրել՝ իր անունն անհիմն պատժացուցակ մտցնելու համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ tass-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930