«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշումը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչությունը, քննարկելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը եւ կուսակցության հետագա անելիքները.
ՈՐՈՇԵՑ.
-Կուսակցության Վարչության անդամ Նիկոլ Փաշինյանին առաջադրել ՀՀ վարչապետի թեկնածու:
Կարդացեք նաև
-Ն. Փաշինյանին լիազորել սկսել Ստվերային կառավարության ձեւավորումը, Վարչության հաստատմանը ներկայացնելով Ստվերային կառավարության անդամության թեկնածուների:
-Ստվերային կառավարության կազմը (ներառյալ Վարչապետի թեկնածուին), 2017-ի խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը հաստատել կուսակցության արտահերթ համաժողովում, որի ժամկետների մասին կհայտարարվի լրացուցիչ՝ կուսակցության կանոնադրությամբ նախատեսված կարգով:
-Ստվերային կառավարության ձեւավորման գործընթացի վերաբերյալ սկսել քննարկումներ Հաաստանի եւ Սփյուռքի հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ:
07. 09. 2016թ.