«Ես չեմ կարող մեկնաբանել մի բան, որը գոյություն չունի»,-այսպես արձագանքեց Արգենտինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանը, որը նախկինում զբաղեցրել է Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահի պաշտոնը:
Aravot.am-ը պարոն Հարությունյանին խնդրեց մեկնաբանել Armlur.am-ի այն տեղեկությունը , համաձայն որի մեկ գիշերվա մեջ նախագահականում պաշտոնների փոփոխություն է տեղի ունեցել եւ Ալեքսան Հարությունյանը նշանակվել է ՀՀ նախագահի օգնական՝ Սեւակ Լալայանի փոխարեն:
«Ոչ նման բան չկա, ես այս պահի դրությամբ, Հայաստանի դեսպանն եմ Արգենտինայում, Ուրուգվայում, Չիլիիում»,-մեր ճշտող հարցին՝ պատասխանեց պարոն Հարությունյանը:
Aravot.am-ի այն հարցին էլ, թե գուցե նշանակվելո՞ւ եք, պարզապես լուրն ավելի շուտ է տարածվել, քան ձեր նշանակումը պաշտոնապես կլինի, պարոն Հարությունյանն ասաց՝ «Որեւէ իմաստ չկա մեկնաբանել մի բան, որը գոյություն չունի»:
Կարդացեք նաև
Մեր այն հարցին էլ, թե՝ դուք Հայաստանո՞ւմ եք այս պահին, Ալեքսան Հարությունյանն ասաց՝ այո, այս պահին ես Հայաստանում եմ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ