Սեպտեմբերի 10-ին, ժամը 21.30-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի քարի մշակման գործարանում այրվում են փայտյա տակդիրներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սուրենավան գյուղի Երևանյան խճուղու թիվ 6 շենքի մոտակայքում գտնվող ընկերության տարածքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.02-ին, մարվել` 23.50-ին:
Այրվել են փայտյա տակդիրներ՝ մոտ 7 խմ:
ՀՀ ԱԻՆ