Լրահոս
Օրվա լրահոսը

Յանա Եգորյան. «Ես հայուհի եմ եւ սիրում եմ լիարժեք կյանքով ապրել»

Սեպտեմբեր 11,2016 10:22

Թրասուսերից Ռիոյի կրկնակի ոսկե մեդալակիր Յանա Եգորյանը խոսել է օլիմպիական խաղերից հետո իր կյանքի մասին:

«Գովազդային առաջարկներ չեմ ստացել: Բայց առավոտից գիշեր ինչ-որ միջոցառումների են հրավիրում ու բոլորն էլ՝ կարեւոր: Այնպես որ, ընտանիքս գործնականում ինձ չի տեսնում: Չեմ ստի. Օլիմպիական գաղափարները սրբություն են: Բայց երբ հաղթում ես այդ մակարդակի մրցումներում, մտածում ես, թե առօրյա ինչ նոր հոգսեր կառաջանան… Որքան փո՞ղ ունեմ:

yana-yenoqyan

Ապրելու համար բավարար է: Արժեքավոր նվերներ էլ ուղարկում, ուշադրության նշաններ ցույց տալիս: Ճիշտն ասած, ես փողի հետ վարվել չգիտեմ: Մարզիկներ կան, որոնք ամբողջապես աշխատանքի մեջ են՝ մարզումներ, կարգապահություն: Ես նրանց թվին չեմ պատկանում: Սիրում եմ լիարժեք կյանքով ապրել՝ երգել, պարել, հանգստանալ: Նաեւ գեղեցիկ հագնվել: Ի վերջո, ես հայուհի եմ: Եթե պետք լինի նոր զգեստի համար երկու օր չուտել, ինչո՞ւ ոչ», – Եգորյանի խոսքերը մեջբերում է «Труд» թերթը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ eg.ru-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Յանային ցանկանանք հաջողություններ և երջանկություն:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930