Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տանձով եւ պանրով ֆրանսիական աղցան (տեսանյութ)

Սեպտեմբեր 11,2016 12:30

Աշնանը, երբ շուկայում հայտնվում են տանձն ու խաղողը, իսկական ժամանակն է փորձելու այս ինքնատիպ, շատ համեղ եւ թեթեւ աղցանը:

Անհրաժեշտ մթերքները

Տանձ- 1 հատ խոշոր կամ 2 փոքր
Հազարաթերթիկ (մառոլ)- 1 կապ
Խաղող- 1 ողկույզ
Ընկույզ կամ կաղին- 1 բաժակ
Մեղր- 2 ճաշի գդալ
Ձիթապտղի յուղ- 3 ճաշի գդալ
Կապույտ բորբոսով պանիր՝ ռոքֆոր, դոր բլյու, մաստարա կամ որեւէ այլ տեսակի- 100 գրամ
Սեւ աղացած պղպեղ- 1 թեյի գդալ
Բալզամիկ քացախ կամ լիմոնի հյութ- 2 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Հազարաթերթիկը, տանձն ու խաղողը լավ լվացեք: Հազարաթերթիկը չորացրեք, կտրատեք աղցանամանի մեջ: Կտրատեք նաեւ տանձը: Խաղողի հատիկները առանձնացրեք: Մրգերը նույնպես լցրեք աղցանամանի մեջ:

axcan1 axcan2
Ընկույզը կամ կաղինը հարկավոր է կարամելացնել մեղրով: Դրա համար լցրեք ընկույզը թավայի մեջ, դրեք կրակին, մեկ րոպե անց ավելացրեք մեղրը, լավ խառնեք, վերցրեք կրակի վրայից, արագ լցրեք յուղաթղթի վրա: Երբ սառչի, առանձնացրեք հատիկները: Եթե ժամանակ չունեք այս գործողությունները կատարելու համար, կարող եք խանութից գնել պատրաստի վիճակում վաճառվող մեղրով կաղին:
Կարամելացված ընկույզը կամ կաղինը նույնպես լցրեք աղցանամանի մեջ: Ավելացրեք սեւ պղպեղը, ձիթապտղի յուղը, լավ խառնեք: Պանիրը կտրատեք խորանարդաձեւ կտորներով եւ նույնպես ավելացրեք աղցանին, շատ զգուշորեն, թեթեւակի խառնեք: Բալզամիկ քացախն ավելացրեք անմիջապես մատուցման պահին:

axcan3

Այս աղցանը շատ լավ համադրվում է գինու հետ:

Բարի ախորժակ:

Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

10.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930