Երբ օգոստոսի 6-ին Կուրբան Բերդիեւը թողեց «Ռոստովի» գլխավոր մարզչի պաշտոնը, նրան ժամանակավորապես փոխարինեց Դմիտրի Կիրիչենկոն:
Բայց քանի որ նա չունի մարզչական «Pro» որակավորում, մեկ ամիս անց գլխավոր մարզիչ նշանակվեց մեր հայրենակից Իվան Դանիելյանցը, որի ղեկավարությամբ Ռուսաստանի առաջնության առաջին իսկ խաղում «Ռոստովը» 2-1 հաշվով առավելության հասավ Սամարայի «Կռիլյա Սովետովի» նկատմամբ: Սակայն մասնագետի համար ամենալուրջ փորձությունը կայանալու է սեպտեմբերի 13-ին: Այդ օրը «Ռոստովը» ՉԼ խմբային մրցաշարի շրջանակներում Մյունխենում հյուրընկալվելու է «Բավարիային»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ rsport.ru-ի