Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ապարանի քաղաքապետը թեկնածուին խոչընդոտում է քարոզչական պաստառ փակցնելու հարցում

Սեպտեմբեր 10,2016 22:35

Հայտնում եմ, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում իմ քարոզչական պաստառը փակցնելու համար համաձայնություն է ձեռքբերվել «Բիլայն» ընկերության հետ, սակայն գործող քաղաքապետ Գ. Աբրահամյանը, ով ևս քաղաքապետի թեկնածու է հանդիսանում և արդեն իսկ փակցրել է իր նախընտրական պաստառը, խոչընդոտում է իմ քարոզչական պաստառը փակցնելու աշխատանքներին՝ վկայակոչելով ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածը, այնինչ վկայակոչված հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Քարոզչական պաստառներ կարող են փակցվել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համաձայնությամբ` նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների վրա կամ դրանց ներսում, եթե այդ տեղերում սույն հոդվածով արգելված չէ պաստառներ փակցնելը:

Այսպիսով, քարոզչական պաստառը փակցնելու համար ձեռք է բերվել շինությունը տիրապետող անձի /սեփականատիրոջ/ համաձայնությունը, ուստի պահպանվել է օրենսդրությամբ սահմանված ընթացակարգը: Սեփականատիրոջ համաձայնության ձևի (գրավոր կամ բանավոր) վերաբերյալ ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածը որևէ պահանջ չի սահմանում:

Համայնքի ղեկավար Գ.Աբրահամյանն անձամբ խոչընդոտել է պաստառի փակցման աշխատանքներին՝պատճառաբանելով նաև, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝վճարովի հիմունքներով քարոզչական պաստառներ փակցնելը պետք է կատարվի համայնքի ղեկավարի որոշմամբ առանձնացված տարածքներում: Այնինչ, համայնքի ղեկավարի որևէ որոշմամբ վճարովի հիմունքներով քարոզչական պաստառներ փակցնելու համար տեղեր առհասարակ առանձնացված չեն, բացի այդ առանձնացվող վճարովի տարածքները չեն կարող հանդիսանալ մասնավոր անձանց սեփականությունը, այլ կարող են լինել միայն ՏԻՄ ենթակայության տակ գտնվող /պատկանող/ տարածքներ, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի համաձայն՝ սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:

Գործող քաղաքապետի նման գործողությունները խախտում են հավասար հիմունքներով քարոզարշավ իրականացնելու՝ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքը:

Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով ՀՀ Ընտրական օրենսգրքի վերը նշված հոդվածներով՝ խնդրում եմ վերացնել քարոզարշավը հավասար հիմունքներով իրականացնելու իրավունքի խոչընդոտները:

Ապարանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Է. Փարվանյանի իրավաբան Հայկուհի Սեդրակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930