Լեհաստանի Նովի-Տոմիսլ քաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 15 եւ 17 տարեկան պատանիների առաջնությունը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի պատանիներն ու աղջիկները:
Մինչեւ 15 տարեկանների առաջնությունում հանդես կգան Լիանա Գյուրջյանը՝ 63 կգ, Գոռ Գալստյանը՝ 56, Գեւորգ Ղահրամանյանը՝ 62, Տիգրան Ամիրյանը՝ 69, Կարեն Մարգարյանը՝ 77 եւ Յաշա Մինասյանը՝ 85: Իսկ ահա Արփինե Դալալյանը՝ +69 կգ, Բաբկեն Բագրատյանը՝ 56, Արմեն Գրիգորյանը՝ 62, Ռաֆիկ Հարությունյանը՝ 69, Կարեն Ավագյանն ու Հմայակ Հարությունյանը՝ 85 եւ Վարազդատ Լալայանը՝ +94, կպայքարեն մինչեւ 17 տարեկանների առաջնությունում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ