Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Եթե չի պարունակում Սերժ Սարգսյանի անունը՝ փոփոխություն համարվել չի կարող». Ալեն Սիմոնյան (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 10,2016 22:09

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այսօր Ազատություն հրապարակում հանրահավաքը սկսեց ազգային օրհներգով:

Կուսակցության մամլո խոսնակ Ալեն Սիմոնյանը ասաց, որ բոլորը քննարկում են Հովիկ Աբրահամյանի հրաժարականը, նոր նախարարների նշանակումը, նոր վարչապետի թեկնածությունը. «ՀՀ-ում վարչապետ, նախարարներ փոխելով ոչ մի բան չի փոխվելու, այդ բոլոր փոփոխությունները արվում են մեկ նպատակով, որ բան չփոխվի: Այդ մարդիկ, իրենց նշանակման օրից մի շատ կարեւոր գործոն պետք է իրականացնեն՝ պետք եղած վայրում եւ ժամին պառկեն զոհասեղանին եւ փրկեն Սերժ Սարգսյանին: ՀՀ-ում որեւիցե փոփոխություն, եթե չի պարունակում Սերժ Սարգսյանի անունը՝ փոփոխություն համարվել չի կարող»:

sasun-miqayelyan

Կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանն էլ իր ելույթում  ասաց, որ այս հանրահավաքը շատ է կարեւորում, քանի որ սրանով ազդարարում են իրենց պաշտոնական քարոզչության մասին:

«Սա առաջին, լուրջ հնարավորությունն է, որ հասարակության լայն զանգվածին ներկայացնել թե ո՞վ ենք մենք, ինչո՞ւ ենք այս հրապարակում եւ առհասարակ որն է մեր նպատակը», որոնցից հիմնականները, պարոն Հարությունյանը առանձնացրեց՝ երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն ունենալը:

«Այսօր, այս հրապարակում իմ եղբայրն է՝ իր 8 ամսական երեխայի հետ: Ես այս կուսակցությունում եմ, որ մեր տան փոքրը չարտագաղթի Հայաստանից ու մենք նրա մեծանալը չտեսնենք «Սկայպ»-ով, ինչը որ տեսնում են շատ համայնքների տատիկ-պապիկները»:

hanrahavaq2

Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցում է մի շարք ՏԻՄ ընտրությունների, որոնց ներկայացուցիչներից եւս մասնակցում էին հանրահավաքին:

Ելույթ ունեցավ նաեւ կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը: Նա նշեց, որ առկա տնտեսական, հոգեբանական վիճակը երկրում այնքան է սրվել, որ մեր ժողովուրդը այդ վիճակից դուրս գալու համար տեսնում է զինված ապստամբությունը.«Այս տարիների ընթացքում բոլորս ականատես ենք եղել շատ մեծ, իշխանության կողմից ձեւավորված մի շարք արհավիրքների, որը միշտ ազդել է մեր ապագա սերնդի կյանքի, ապրելակերպի վրա»:

Նա, խոսելով ազգային համաձայնության կառավարության ստեղծման մասին՝ նշեց, որ մեր իշխանությունները ուզում են պահել իրենց իշխանությունը բանդայի ձեռքում, որը ոչ մի կապ չունի մեր ժողովրդի հետ:

hanrahavaq1 hanrahavaq

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930