Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը` վարչապետի թեկնածու (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 10,2016 21:01

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է «Թավշյա հեղափոխություն»

Ազատության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքի ժամանակ կուսակիցները հայտարարեցին, որ վարչապետի թեկնածու են առաջադրում կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանին:

Վերջինս էլ իր ելույթում ասաց, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն շարունակում է մնալ Բաղրամյան 26-ում, այլեւ նրա եղբայր Լեւոն Սարգսյանը Գյումրիի ավագանու որոշմամբ ստացել է այդ քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում. «Մինչդեռ տրամաբանական կլիներ, որ Սարգսյան եղբայրներից, Հայաստանի տարածքում ոչ թե ստանային, այլ զրկվեին քաղաքացիությունից մի պարզ հիմնավորմամբ. հենց նրանց գործունեության արդյունքում հարյուր հազարավոր մարդիկ դե ֆակտո կամ դե յուրե դադարել են անկախ Հայաստանի քաղաքացի լինել»:

Նա իր խոսքում նշեց, որ Հայաստանի թիվ մեկ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, քանի որ վերջին 23 տարում նա մշտապես եղել է Հայաստանում որոշումներ կայացնող իշխանական էլիտար պոլիտ բյուրոյի անդամ:

nikol-pashinyan1

Նիկոլ Փաշինյանը ասաց, որ առաջին անգամը չէ, որ այս հարթակից հնչեցվում է Սերժ Սարգսյանի իշխանությունից հեռացնելու, Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու կենսական անհրաժեշտության մասին. «Մեր կարծիքը միանշանակ է՝ քաղաքական որեւէ ուժ, առաջնորդ չի կարող որոշում կայացնել Սերժ Սարգսյանին կամ որեւէ մեկին իշխանությունից հեռացնելու մասին: Բուն որոշումը պետք է կայացնի ժողովուրդը՝ սահմանադրական բարձրագույն ուժով, որը տվյալ պարագայում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ժողովրդի կողմից որոշում կայացնելու դեպքում կդառնա այդ ծրագրի ի կատար ածելու կազմակերպիչը, երաշխավորը: Մեր կուսակցության ծրագրում հստակ ամրագրված է «Թավշյա հեղափոխությունը», որպես երկրում իշխանափոխության իրագործելու ընդունելի մեխանիզմ»:

Նրա խոսքերով, եթե ժողովուրդը կայացրել է իշխանափոխություն անելու որոշում եւ ժողովրդի հավաքական կամքին բռնացել են, որը կարելի է ապացուցել, ապա նրանց խնդիրն է անցնել «թավշյա հեղափոխության»:

hanrahavaq

Նա նաեւ հիշեցրեց այն ընտրատեղամասերը, որտեղ «Քաղաքացիական կուսակցություն»-ը ունի առաջադրած թեկնածուներ՝ կոչ անելով ժողովրդին ձայնը եւ վստահությունը տալ նրանց:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930