Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմության, իշխանության և քաղհասարակության որոշ ներկայացուցիչների մասնակցությամբ նախաստորագրվել է նոր Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնագիր. «Ազատություն»

Սեպտեմբեր 10,2016 20:29

«Այսուհետև ընտրակեղծարարության հնարավոր ծավալները էապես կկրճատվեն», – ասաց Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ տեղեկացնելով, որ այսօր առավոտյան Ազգային ժողովում ընդդիմության, իշխանության և քաղհասարակության որոշ ներկայացուցիչների մասնակցությամբ նախաստորագրվել է նոր Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման մեխանիզմների սահմանման շուրջ համաձայնագիր: Զուրաբյանի խոսքով, ներկայացված փաստաթղթում եղել են ընդդիմության բոլոր պահանջները, այդ թվում՝ ընտրություններին մասնակցած անձանց ստորագրված ցուցակների պաշտոնական հրապարակումը, ինչպես նաև ընտրական տեղամասերում քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացի տեսանկարահանումը՝ ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով և հատուկ ստեղծված կայքի(երի) միջոցով գործընթացի ուղիղ հեռարձակումը:

Քվեարկած ընտրացուցակների հրապարակումը կլինի առոչինչ, եթե իրավական հստակ ընթացակարգեր չեն հետևելու», – կարծում է այսօրվա քննարկմանը ներկա «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Naira_Zohrabyan

Նա հույս հայտնեց, որ նախաստորագրված փաստաթուղթը ինչ-ինչ պատճառներով նորից չի ձախողվի և կքննարկվի խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայում: Նշված դրույթներից բացի Զոհրաբյան առանձնացրեց նաև Քրեական օրենսգրքում կատարվելիք տասնյակ փոփոխությունները, որոնք ավելի խիստ պատիժ կսահմանեն ուրիշի փոխարեն ստորագրած, քվեարկած քաղաքացիների նկատմամբ:

«Եթե այս խստացումներից հետո ինչ-որ մեկը կլինի այն կամիկաձեն, որը, հասկանալով, որ 3-ից 5 տարի քրեական պատասխանատվություն է ենթարկվելու ուրիշի փոխարեն ստորագրելու համար, կգնա այդ քայլին, ինչ ասեմ, ուրեմն մենք կընդունենք, որ ընտրակեղծարարությունը էնպիսի գենետիկ շեղում է մեզանում, որ ծնում է ահա այսպիսի կամիկաձեների։ Բայց ես կրկնում եմ, համաձայնագիրը ընդամենը դեռևս նախաստորագրված է, մի քանի խնդիրներ կան վերջնական կոնսենսուսի գալու և ստորագրելու համար համաձայնագիրը, ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք կոնսենսուսի խնդիրը կարգավորել», – ասաց ԲՀԿ ղեկավարը։

Զոհրաբյանը կարծում է, որ պետք է երկարացվի բողոքարկման ժամկետը, որովհետև եթե քվեարկած ու փակցված ընտրացուցակներում հայտնաբերելու են անճշտություններ, ապա Ընտրական օրենսգրքով ներկա սահմանված ժամկետը բավարար չի լինելու այդ բողոքարկման գործընթացը պատշաճ կազմակերպելու համար:

 

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930