Լրահոս
Օրվա լրահոսը

«4+4+4-ը վաղուց մեռել էր». Դանիել Իոաննիսյան

Սեպտեմբեր 10,2016 19:38

«4+4+4-ը վաղուց մեռել էր»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դաբիել Իոաննիսյանը:

Ըստ նրա` բայց դրա հետմահու քննարկումները մարդուն հունից հանում են. «Ես այսօր ժամը 10-ին չեմ գնա Ազգային Ժողովում կայանալիք «փակ քննարկմանը և համաձայնագրի նախաստորագրմանը», քանի որ՝
1. Սպառվել է քաղ. հասարակության անունից բանակցելու մեր մանդատը,
2. Իշխանությունների հետ գաղտնի/փակ ռեժիմում բանակցելու բան չունեմ,
3. Իշխանության հետ որևէ բան ստորագրելու կամ ստորագրողների համար մոմ պահելու մտադրություն չունեմ»:

Հ.Գ. Այդուհանդերձ, համարում եմ, որ ցուցակների հրապարակումն ու տեղամասերում տեսախցիկների տեղադրումը դրական է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930