Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են «Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրվող` բեռնատարի վարորդի ցուցմունքները տարբեր (տեսանյութ)

Սեպտեմբեր 10,2016 18:56

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր լսվեց «Սասնա ծռեր» խմբավորմանն օժանդակելու մեջ մեղադրվող` բեռնատարի վարորդ Խաչատուր Գիչյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը, որը ներկայացրել էր քննիչը: Այն պետք է քննվեր երեկ, սակայն Գիչյանի առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառով նիստը չկայացավ:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Խաչատուր Գիչյանի պաշտպանը` Տիգրան Սարգսյանը, թեեւ Գիչյանի առողջական վիճակը բավարար չէ, բայց նա կարողացել է այսօրվա նիստին մասնակցել:  Քննիչի միջնորդությունը բավարարվել է. «Գտնում եմ, որ այն անհիմն է: Հիմնավորեցինք, որ ազատության մեջ գտնվելով` Խաչատուր Գիչյանը չի խուսափի քննությունից»,-ասաց Տիգրան Սարգսյանը: Այսպիսով, Խաչատուր Գիչյանը կալանքի տակ կմնա եւս երկու ամիս:

Հետաքրքրվեցինք` ինչո՞ւ են Գիչյանի ցուցմունքները տարբեր: «Նա 68 տարեկան է, առողջական խնդիրներ ունի, որոշ մանրամասներ չի հիշում: Ոչ թե ցուցմունքներում հակասություններ կան, այլ ամեն անգամ նա նոր հանգամանքներ է հիշում»,-նկատեց Տիգրան Սարգսյանը:

Խնդրեցինք մեկնաբանել նաեւ Գիչյանի կնոջ ասածը, թե «արթնացել են եւ տեսել, որ բեռնատարը չկա»: «Կնոջ մոտ անհանգստություն եւ վախ չառաջացնելու նպատակով Գիչյանը նման կերպ էր մեկնաբանել բեռնատարի «կորուստը»: Իրականում հանգամանքներն այլ են»,-պարզաբանեց Տիգրան Սարգսյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930