«Կառավարության ձեւավորումն իրականացվում է համապատասխան անձանց կողմից: Հանրապետության ղեկավարությունն ավելի լավ է տեսնում, թե ով ինչ ընդունակություններ ունի»,-այսօր Տնտեսագիտական համալսարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սեյրան Օհանյանը` խոսելով Կառավարության հրաժարականի մասին:
Անդրադառնալով մասնավորապես Կարեն Կարապետյանին` Սեյրան Օհանյանը նշեց, որ նա հայ իրականության համար նոր անձ չէ. «Նա իր կյանքի մեծ մասն անցկացրել է ՀՀ-ում: Կարծում եմ` իր ողջ ներուժը կներդնի` մեր կառավարությունը ղեկավարելու համար»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև