«Մեր ակնկալիքը մեկն է, որ մեր առաջադրած տարբերակը կատարվի, այսինքն` ԼՂՀ հակամարտության խնդիրը լուծվի միայն քաղաքական խաղաղ երկխոսության միջոցով` փոխադարձ համաձայնությունների եւ վստահության մթնոլորտի ձեւավորման շրջանակներում»: Այս մասին այսօր Տնտեսագիտական համալսարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը` խոսելով Արցախի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա փուլի մասին:
«Որոշումները պետք է համապարփակ լինեն, դա ձեւավորվում է բանակցային գործընթացի շրջանակներում: Այս իրականության մեջ, երբ դժվար է հակառակորդի հետ լեզու գտնել, շփման գծում նրա կողմից վստահության մթնոլորտի ձեւավորման մերժումը շարունակվում է: Մինչեւ վստահության մթնոլորտ չլինի, մենք չենք կարող խոսել փոխադարձ համաձայնությունների մասին: Եթե Արցախի ժողովրդին եւ Արցախին մի բան պատահի, յուրաքանչյուր թիզ հողի համար պայքարելու ենք»,-հավելեց Սեյրան Օհանյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև